МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +8 °C ... +20 °C Завтра+21 °C
MediaMag. Նոր կայք՝ հին և փորձված պատմությամբ
21:53, 14.01.2015
11781 | 0

Հայկական ինտերնետ տարածքում դեռևս 2011թ. գործող, շատերին հայտնի և շատերի կողմից սիրված Arxangelo.info կայքը վերջերս ենթարկվեց ոճային և անվանական փոփոխության (ռեբրենդինգ): Այժմ այն գործում է MediaMag անունով՝ www.mediamag.am հասցեում: MediaMag-ը տեղեկատվական-ժամանցային կայք է, որն ընթերցողների դատին կներկայացնի օգտակար, հետաքրքիր և ժամանցային տեղեկատվություն:


-Փոփոխությունների ժամանակը վաղուց էր եկել: Arxangelo.info-ն ի սկզբանե ստեղծվել էր որպես բլոգ, սակայն ժամանակի ընթացքում ենթարկվելով տարբեր փոփոխությունների և ստեղծելով նմանը չունեցող բովանդակություն հայկական մեդիայում, աստիճանաբար վերածվեց կարևոր մեդիա ռեսուրսի՝ աննկուն թիմով և հավատարիմ ընթերցողներով: Կարևորելով arxangelo.info-ի մեդիա արժեքը, որոշեցինք անվանափոխել ու փոքր-ինչ ոճափոխել կայքը, դրանով այն ավելի հաճելի ու հիշելի դարձնելով ընթերցողների համար, - նշում է կայքի գլխավոր խմբագիր՝ Արամ Հակոբյանը:
Пресс-секретарь: Mediamag
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Mediamag
наверх