МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +29 °C Завтра+29 °C
Ամենաուժեղ էներգետիկայով Կենդանակերպի նշանները
21:43, 20.04.2020
2767 | 0

Երևի նկատե՞լ եք, որ որոշ մարդիկ շրջապատի վրա ազդելու, նրանց կառավարելու և նույնիսկ նրանց վրա ներգործելու ունակություն ունեն։ Երբեմն դժվար է հասկանալը, թե ինչից է դա կախված, սակայն ամեն ինչ իր տեղն է ընկնում, երբ ուսումնասիրում ենք մարդու էներգետիկան։ Ոմանց մոտ այն ուժեղ է, մյուսների մոտ թույլ և այլն։ Ընդ որում, էներգետիկան կարող է լինել բարի, չար և քայքայիչ։ Եկեք պարզենք, թե կենդանակերպի նշաններից որոնք են օժտված ամենաուժեղ էներգետիկայով։


Կրակի տարերք


Եթե խոսենք ներքին էներգետիկ ուժի մասին՝ ուղղված ինքնակրթմանն ու նպատակասլացությանը, ապա ամենաուժեղ պոտենցիալն այս առումով ունեն Կրակի տարերքի նշանները։ Հենց նրանք են դառնում հայտնի բիզնեսմեններ, նախագահներ, քաղաքական և հասարակական գործիչներ։


Խոյ


Խոյն ունի ամենաուժեղ և ամենաքայքայիչ էներգետիկան։ Այս անձինք պատեր են կոտրում իրենց երազանքին հասնելու համար։ Նրանք կարողանում են հաղթահարել ամենադժվար խոչընդոտներն էլ։ Ընդ որում ցասման պահին նրանք կորցնում են ինքնատիրապետումը և կարող ամենավերջին բառերով վիրավորել դիմացինին։


Առյուծ


Այս նշանի ներկայացուցիչների էներգիան ավելի կառավարելի է։ Առյուծները եսակենտրոն են։ Նրանք ոչինչ չունեն ապացուցելու շրջապատին և իրենց նպատակներին հասնում են սեփական ուժերով։ Ընդ որում Առյուծն ուժեղ պաշտպանվածություն ունի, այդ պատճառով էլ նրա վրա ոչ մի այլ նշան ազդել չի կարողանում։


Աղեղնավոր


Ամենադրական և ստեղծագործ էներգետիկան կրակի նշաններից Աղեղնավորինն է։ Սրանք խաղաղասեր մարդիկ են, որոնք պատրաստ են օգնության ձեռք մեկնել ցանկացածին և նույնիսկ էներգիա տալ դիմացինին, եթե անհրաժեշտ է։ Աղեղնավորները կարողանում են լեզու գտնել բոլորի հետ և շատ ավելի շահեկան վիճակում են հայտնվում, քան Խոյերը։

Շարունակությունը կարդացեք ԱՂԲՅՈՒՐ ԿԱՅՔՈՒՄ:

Пресс-секретарь: Mediamag
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Mediamag
наверх