МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +19 °C ... +33 °C Завтра+34 °C
Սուտ է` Անուշավան Շահնազարյան ներկայացողը լրագրող չէ. armarlur.com
11:17, 04.02.2015
3307 | 0

Նախախորհրդարանի անդամները հայտարարում են, թե ծեծի է ենթարկվել լրագրող Անուշավան Շահնազարյանը: Պարզվեց, որ իրականությանը չի համապատասխանում՝ Սուտ է, Անուշավան Շահնազարյան անունով ներկայացող անձը լրագրող չէ: Իսկ թե ի՞նչ մասնագիտություն ունի՝ հայտնի չէ: Հայտնի չէ նաև, թե ինչո՞ւ է Անուշավանը ներկայանում որպես լրագրող: Փոխարենը, տեղեկացանք, որ նա եկել է Ռոստովից ու ներկայացնում է՝ «Արևմտյան Հայաստանի հայերի ազգային ժողով» կոչվող կասկածելի ծագում ունեցող կազմակերպությունը: Այն գործում է Փարիզում:
Հիշյալ կազմակերպության ղեկավարը նույնքան կասկածելի մի անձ է՝ Թիարի անունով: Ով Հայաստանում ներկայանում է իբրև ֆրանսահայ Արմենակ Ափրահամեան: Մի անձնավորություն, ով հայտնի է քրդերի ու թուրքերի հետ իր մութ կապերով:

Մի տեղեկատվություն ևս. Արմենակ Ափրահամեան ներկայացող կասկածելի այս անձը Ժիրայր Սեֆիլյանի մտերիմ ընկերն է: Ի դեպ, Արմենակը հայտարարում է, թե ինքը արցախյան ազատամարտի մասնակից է: Պարզվում է, սա ևս մի խայտառակ ՍՈՒՏ է:
Հիմա պարզ է չէ՞, թե Նախախորհրդարան կոչվածում ովքե՞ր են հավաքվել:

Հետևությունը թողնում ենք համապատասխան կառույցներին:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх