![](https://mamul.am/images/pics/4-amya-aghjika-buzhu-u41260-1.jpg)
Ծնունդով Արարատցի հոգևորական Տեր Երվանդ քահանա Բաբայանը, իր քահանայագործության ուղին ստանձնելով, խոնարհաբար ծառայել է հեռավոր Սյունիքի մարզի Դարբաս համայնքում, ինչից հետո պատրաստակամությամբ ստանձնել է Ներքին Դվին համայնքի Հոգևոր Հովվությունը` շունչ հաղորդելով գյուղի Սուրբ Հարություն եկեղեցու համայնքային կյանքին: Մինչ օրս Տեր Երվանդը ջանասիրաբար ծառայում է այդ փոքր գյուղի համայնքին: Բոլոր նրանք, ովքեր գալիս են նրանից օրհնություն ստանալու, խորհուրդ հարցնելու, կամ ինչ-որ հանգամանքներում քիչ թե շատ առնչություն են ունենում նրա հետ, նրան բնութագրում են որպես բարի, անկեղծ, անմիջական և շփվող անձավորություն, Տեր Երվանդի դուստրը` Հասմիկը, ծնվել է 2010թ-ին: «Երբ նկատեցինք առաջին խնդիրները սկսեցինք ամիսներ, տարիներ ձգվող և չընդհատվող բուժումները: Ամեն ինչ արեցինք: Մեր հարցին, թե ի՞նչ լուծում են առաջարկում Հայաստանի բժիշկները, ո՞վքեր են հիմա բուժմամբ զբաղվում և խոստովանում են արդյոք իրենց անզորությունը, Տեր Երվանդը պատասխանեց, որ չի ցանկանում ինչ-որ բժիշկի անուն հայտնել, քանզի դա կհնչի որպես մեղադրանք, քանի որ այստեղ բժիշկները խաբում են, - «Այստեղի բժիշկները չեն խոստովանում, որ երեխան այստեղ վերջնականապես չի ապաքինվի: Անընդհատ ասում են` կքայլի, մի օր կապաքինվի: Արդեն տևական ժամանակ է, որ այդպես են ասում, բայց փոփոխություն այլևս չկա: Մենք էլ, երեխան էլ տանջվում ենք ապարդյուն»:
«Հույսս Աստված է, որ ձեր նման բարի մարդկանց միջոցով կիրականացնի մի փոքրիկ հրեշտակի ապաքինումը», - ընդգծեց քահանան, վստահություն հայտնելով, որ բարի, լավ մարդիկ դեռ կան և գութն ու կարեկցանքը դեռևս մարդկության մեջ չի մեռել և կգտնվեն լավ մարդիկ, որ գումար կփոխանցեն, կամ ինչ-որ այլ կերպ կօժանդակեն, որպեսզի փոքրիկ Հասմիկը քայլի: ՀՀ տարածքից փոխանցումներ կատարելու համար անհրաժեշտ տվյալները. «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» 220014400158958 RUR - ՌԴ Ռուբլի Ստացողի անուն, ազգանուն` Սայադ Բաբայան
|