МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+33 °C, +19 °C ... +33 °C Завтра+34 °C
Բերձորում իբր ակտիվիստները հայտարարել են. «Սաղիդ մերը… սաղդ թուրք եք»
03:07, 11.02.2015
3360 | 0

Nyut.am-ի թղթակիցը Ղարաբաղից հաղորդում է, որ Բերձորի ամոթալի ծեծուջարդը արդարացնելու համար տեղի իշխանությունները չեն խորշում ամենակեղտոտ ու պրիմիտիվ ասեկոսեներ տարածելուց: Ուժայինների և իշխանությունների ամենաբարձր ղեկավարներն անգամ լուրեր են տարածում, թե ավտոերթը արգելելուց հետո երթի բանակցող մասնակիցները հեռանալուց առաջ հայհոյել են ոստիկաններին, ասելով. «Սաղիդ մերը… սաղդ թուրք եք»: Մենք զանգահարեցինք Նախախորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանին և հարցրեցինք, թե արդյոք եղե՞լ է նման բան: Նա պատասխանեց.

«Ամբողջ պրոցեսն իրենց կողմից նկարահանվել է մի քանի տեսախցիկով, այդ թվում՝ Արցախ հեռուստաընկերության տեսախցիկով: Եթե մենք իսկապես ինչ-որ ոչ պատշաճ բան ենք արել, ապա կարող են հրապարակել տեսագրությունները, որոնցում պարզ կերևա մեր խոսակցությունը: Դա նրանց կեղտոտ երևակայության արդյունքն է, թե իբրև մենք հայհոյել ենք: Տեսնելով, որ ճանապարհը փակ է, մենք սկսեցինք օրենսդրությունից մեջբերումներ անել, որ մենք կարող ենք առաջ գնալ, ինձ հետ արդեն դու-ով խոսեցին, թե՝ երկար-բարակ մի խոսա, շուռ եկեք ու գնացենք: Մենք, հասկանալով, որ սադրանք են նախապատրաստել, փորձեցինք հետ դառնալ, բայց տեղի ունեցավ այն, ինչ եղավ»:


Nyut.am
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх