МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +21 °C Завтра+22 °C
Երկսերունդ դինաստիաները Նոր Նորքում մաս I «Սերխաչ»
22:45, 24.03.2015
4893 | 0
Արվեստը կատարյալին հասնելու ճանապարհն է, որով քայլողը դառնում է նրա հավերժ գերին ու սիրահարը:
Նոր Նորքում բնակվող արվեստագետների երկսերունդ դինաստիաներին բացահայտելու և հանրությանը ներկայացնելու նպատակով վարչական շրջանում մեկնարկեց ճանաչողական մի նախագիծ, որի առաջին հերոսը շատերի կողմից սիրված և ճանաչված Սերխաչն է՝ իր արվեստագետ 3 որդիների հետ միասին:
Մեր ստեղծագործական խումբը հյուրընկալվեց նկարչի արվեստանոցում, որը մի յուրօինակ հեքիաթի աշխարհ էր՝ գույների ու բովանդակության կատարյալ ներդաշնակությամբ:
Նոր Նորք վարչական շրջանում ծավալած արգասավոր գործունեության և արդի հայ գեղանկարչության զարգացման ոլորտում ունեցած ավանդի համար Սերգեյ Խաչատրյանը (Սերխաչ) Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի անունից պարգևատրվեց պատվոգրով:
Արվեստագետին իրենց շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքերն ուղղեցին նաև արվեստագետին հյուրընկալված Նորնորքեցի մտավորականներն ու արվեստագետները, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետը, Նոր Նորքի կենտրոնական գրադարանի տնօրենը և այլոք:
ՍԵՐԽԱՉ կեղծանունին հավատարիմ՝ սիրո և հավատքի զորավոր ուժով են ծնունդ առնում նկարչի բացառիկ կտավները՝ հարստացնելով հայ գեղանկարչության պատկերադարանը:
Նկարները՝ այստեղ
Пресс-секретарь: Նոր Նորք վարչական շրջան
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նոր Նորք վարչական շրջան
наверх