МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +20 °C Завтра+21 °C
ՀՀ զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձը Նոր Նորքում
12:35, 22.06.2018
5388 | 0
03.02.2018թ.
ՀՀ զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձի առթիվ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ ՀՀ ԶՈՒ ենթասպաների դպրոցում կազմակերպվել է տոնական համերգային ծրագիր: Գեղեցիկ կատարումներով հանդիսատեսին են ողջունել Նոր Նորքի մշակութային հաստատությունների գեղարվեստական խմբերը, երգիչ-երգչուհիներ՝ բարձր տրամադրություն ստեղծելով դահլիճում: Միջոցառմանը մասնակցել են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ներկայացուցիչները, ՀՀ ոստիկանության Ավան և Նոր Նորք վարչական շրջանի վետերանների խորհրդի անդամները, ՀՀ ԶՈՒ ենթասպաների դպրոցի տնօրեն Վահան Արսենյանը և բարձաստիճան այլ հյուրեր: Համերգային ծրագրի ավարտին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի կողմից պատվոգրով և նվերով են պարգևատրվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ենթասպաների դպրոցի պետ Վահան Արսենյանը, ինչպես նաև մի շարք աշխատակիցներ: Շնորհավորելով ներկաներին հայոց բանակի 26-րդ տարեդարձի առթիվ` Վ. Արսենյանը արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին: Աշխատակազմի ներկայացուցիչներն ընդգծել են, որ համագործակցությունը լինելու է շարունակական:
Пресс-секретарь: Նոր Նորք վարչական շրջան
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նոր Նորք վարչական շրջան
наверх