ՀՀ ԿԳՆ hրամանով անկախության 24-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների հանրապետական 24-րդ մարզական խաղեր կազմակերպվեցին, որը մի քանի փուլի ծրագիր ուներ: Մեր դպրոցն էլ ոգևորված արձագանքեց և ամբողջ ներուժով անցավ պատրաստվելուն: Անխոնջ աշխատանքը տվեց սպասված արդյունքը, որը ֆիզկուլտուրայի ուսուցիչ Վ.Քալանթարյանի նվիրումի շնորհիվ էր նաև: Մեր ֆուտբոլի թիմը քաղաքային փուլում նվաճեց պատվավոր I հորիզոնականը, սեղանի թենիսի մրցաշարում` II, իսկ վոլեյբոլի թիմը III պատվո հարթակին կանգնեց: Իհարկե, քաղաքային մրցաշարը հաջողությամբ հաղթահարեցինք, բայց առջևում ավելի դժվար փուլ է սպասվում, որին էլ պատասխանատվությամբ պատրաստվում են մեր մարզիկները: Հայոց լեզվի ուսուցչուհի` Թ. Վարդանյան |