«Մայրենին հունդն է մեր գոյության» խորագրով միջոցառումը /8-րդ Բ դասարանի աշակերտների մասնակցությամբ/ նվիրված էր մայրենիի փառաբանմանը: Այն հանդիսատեսի հոգին լցրեց ջերմությամբ, ինչպես նաև մայրենին, իբրև սուրբ ժառանգություն, անաղարտ պահելու անթաքույց ձգտմամբ: Ինքնատիպ ու բովանդակալից էր սցենարը. բանաստեղծ, գիտնական, լրագրող, պաշտոնյա… …Բոլոր մասնակիցները դրսևորեցին մայրենին մաքուր պահելու անսասան կամք: Միջոցառումն ընթացավ Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո, աշակերտները իցույց դրեցին նաև իրենց պարային հմտությունները: Հանդիսատեսին ներկայացավ հնդեվրոպական լեզվաընտանիքը` իր ճյուղերով, որոնցշարքում իր արարչագործ առաքելությամբ մեծարվեց ու թագադրվեց հայերենը: Կարծում ենք, շարունակական կլինեն նման բովանդակալից և ուսուցանող միջոցառումները: Հայոց լեզվի ուսուցչուհի` Ռ.Աֆյան |