МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +21 °C Завтра+21 °C
Գարունը Նոր Նորքի հ. 116 մանկապարտեզում
21:23, 23.04.2015
8620 | 2
Թող գարունները գան ու չգնան Ապրիլի 21-ին տղայիս սովորականից շուտ տարա մանկապարտեզ. գարնանային հանդես ունեին այդ օրը: Նա Նոր Նորքի համար 116 մանկապարտեզի սան է: Տոնական, պայծառ տրամադրությունը, որ տիրում էր ավագ առաջին խմբում, կամ ինչպես մենք ենք ասում, ընկեր Վարսիկի խմբում, վարակել էր թե մեզ՝ ծնողներիս, թե մանկապարտեզի ողջ անձնակազմին… Գեղեցիկ, թիթեռնիկի նման լուսավոր, ճեփ-ճերմակ զգեստները մանուշակագույնով համադրած փոքրիկները գարուն էին հուշում բոլորիս, անմեղություն, սեր ու խաղաղություն թոթովում, մեծարում մայրերին ու Մայր հայրենիքը, իրենց ծնունդ տված հայ ժողովրդին… Հուզմունքս անսահման էր, կատարված աշխատանքը՝ շատ ավելին… Տոնը, որ մատուցեցին մեզ մանկապարտեզի կուռ ու մշտապես պրպտումների մեջ գտնվող մանկավարժները, դեռ երկար կուղեկցի մեզ, իսկ սերն ու խաղաղությունը, որն այդքան ցանկանում էին մեր բալիկները, թող ուղենիշ դառնա յուրաքանչյուրիս կյանքում: Իսկ խաղաղության աղավնին, որն այդ օրը համառորեն չլքեց դահլի ճը, հավատում եմ, որ հենց այդ խորհուրդով էր թևածում: Նրա ճախրանքը դահլի ճում տիրող անմեղության շարունակությունն էր ու հաստատումը բոլորիս ցանկության՝ …թող գարունները գան ու չգնան…
Արմինե Ղազարյան
Пресс-секретарь: Նոր Նորք վարչական շրջան
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նոր Նորք վարչական շրջան
наверх