МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +8 °C ... +21 °C Завтра+23 °C
Հ. 197 դպրոցի 4ա դասարանի աշակերտների այցը Կոմիտասի թանգարան
23:09, 26.09.2015
5936 | 0

Հայ մեծանուն երգահան Կոմիտասի ծննդյան 146-ամյակի առիթով այսօր Կոմիտասի անվան այգու պանթեոնում հ. 197 հիմնական դպրոցի 4ա դասարանի աշակերտները ծնողների և դասղեկ Ս. Կուլոյանի գլխավորությամբ հարգանքի տուրք են մատուցել մեծանուն գործչի հիշատակին: Այնուհետև, ներկաներն այցելել են Կոմիտասի թանգարան-ինստիտուտ:
«Ժամանակագրություն» սրահում երեխաներին ներկայացվել է Կոմիտասի կենսագրությունը, «Կոմիտասը և իր ժամանակակիցները» սրահում՝ բոլոր այն ճանապարհները, որոնցով անցել է Կոմիտասը՝ ժամանակի գիտական միտքն ու հոգևոր արժեքները կրող անհատականությունների հետ, «Կոմիտասի միտքը» սրահում երեխաները ծանոթացել են Կոմիտասի աշխատություններին, անձնական օգտագործման իրերին, վկայականներին, «Կոմիտասի բանահավաքչական գործունեությունը» սրահում ներկայացվել են Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիների Կոմիտասի նոտագրության դրվագները, «Կոմպոզիտոր Կոմիտասը» սրահում՝ նրա ստեղծագործությունները՝ հեղինակային մեղեդիները, «Կոմիտասը և հոգևոր երաժշտությունը» սրահում երեխաներին ներկայացվել է հայ եկեղեցական երաժշտությունը, որը Վարդապետի ողջ գործունեության էական մասն է կազմում, «Կոմիտասի ելույթները» սրահում ներկայացվել է մեծ երգահանի, որպես հայ երգի քարոզչի գործունեությունը՝ համերգներն ու դասախոսությունները և վերջին՝ «Կոմիտասից հետո» սրահում շարժանկարի ժապավենի նման նեկայացվել է Կոմիտասի կյանքը, որն անմահացել է գործով...
Հ.197 դպրոցի աշակերտները նաև թանգարանում կատարել են Կոմիտասի «Երկինքն ամպել է» և «Կաքավիկ» ստեղծագործությունները:
Կոմիտասի ծննդյան 146-ամյակի առիթով կազմակերպված բաց դաս-էքսկուրսիան հ.197 դպրոցի աշակերտների կյանքում կդառնա կարևոր ու հիշարժան էջ՝ մնայուն հետք թողնելով նրանց հայ տեսակի ձևավորման գործում:
Նկարները՝ այստեղ

Пресс-секретарь: Նոր Նորք վարչական շրջան
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նոր Նորք վարչական շրջան
наверх