МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +29 °C Завтра+28 °C
Նոր ուս. տարին Նոր Նորքում գործող իրանական կրթահամալիրում
09:27, 02.10.2015
2511 | 0
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ վարչական շրջանի աշխատակազմի և Իրանի Իսլամական հանրապետության դեսպանությանը պատկանող «Շահիդ Ֆահմիդե» կրթահամալիրի տնօրինության միջև ձևավորված համագործակցության շրջանակներում նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ կրթահամալիրում էին հյուրընկալվել նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանը, կրթության, մշակույթի, սպորտի, ինչպես նաև սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժինների ներկայացուցիչները:
Շնորհավորական խոսքով ելույթ ունեցան Շահիդ Ֆահմիդե իրանական կրթահամալիրի տնօրեն Մոհսեն Հասանին և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Ն.Գ. պարոն Մոհամմադ Ռեյիսին: Լավագույն աշակերտներին և մանկավարժներին պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնելու պատիվը վերապահվեց Իրանի դեսպանին և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանին:
Նոր ուսումնական տարվա կապակցությամբ կրթահամալիրի առաջին դասարանի աշակերտները Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի անունից նվեր ստացան դպրոցական պայուսակներ` գրենական պիտույքների լրակազմով:
Այնուհետև հյուրերը մասնակցեցին կրթահամալիրի ճաշարանի բացման հանդիսավոր արարողությանը, որը նոր ուսումնական տարվա կապակցությամբ կարևոր ու անհրաժեշտ նվեր էր մանկավարժական և աշակերտական ողջ համակազմին:
Նկարները՝ այստեղ
Пресс-секретарь: Նոր Նորք վարչական շրջան
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նոր Նորք վարչական շրջան
наверх