МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +7 °C ... +20 °C Завтра+21 °C
Պայթյուն Կասկադի չինական ռեստորանում. Մեկ մարդ վիրավորվել է...
17:45, 11.10.2015
3053 | 0

Փրկարար ծառայությունը հոկտեմբերի 10-ին, ժամը 21.16-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Կասկադ համալիրում՝ Թամանյանի արձանի մոտակայքում, բնակարան է այրվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ ԱԻ արձագանքման եւ օպերտիվ խմբերը:

Պարզվել է, որ Թամանյան փողոցի թիվ 2 հասցեում՝ «Պեկին» չինական ռեստորանի խոհանոցում (14 քմ), գազի բալոնից (20 կգ-անոց) տեղի է ունեցել արտահոսք՝ կուտակումով, ինչի հետեւանքով տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.27-ին, մարվել՝ 21.31-ին: Այրվել է խոհանոցի առաստաղից մոտ 4 քմ հատված, ջրատաքացուցիչի լարերը (2 գմ), ջերմահարվել՝ ջրատաքացուցիչը եւ գազի կաթսան:

Մանրամասն...

Пресс-секретарь: www.18plus.am
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
www.18plus.am
наверх