МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +19 °C ... +34 °C Завтра+32 °C
Ինչպե՞ս մաշկը պաշտպանել արևի ճառագայթներից
17:12, 15.05.2024
425 | 0

Ֆիզիկական ակտիվությունը կարող է նվազեցնել սթրեսի մակարդակը, ինչպես նաև օրգանիզմում համալրել վիտամին D-ի պաշարը։ Սա պայմանավորված է դրսում որոշակի ժամանակ անցկացնելու հետ, ինչի ընթացքում նաև անհրաժեշտ է հաշվի առնել մաշկի պաշտպանությունը՝ ուլտրամանուշակագույն ճառագայթներից։


Մաշկի պաշտպանության կարևորությունը

Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներն ունակ են առաջացնել մաշկային մի շարք խնդիրներ, այդ թվում նաև՝ մաշկի քաղցկեղ։ Այն ձևավորվում է արևի տակ չափից դուրս ժամանակ անցկացնելու հետևանքով՝ դրսում աշխատելու կամ արևայրուք ստանալու ընթացքում և վնասում մաշկի բջիջները։

Շատերը կարծում են, որ արևից պաշտպանվել հարկավոր է միայն ամռանը, սակայն դա այդպես չէ։ Արևից պաշտպանվել հարկավոր է ամբողջ տարվա ընթացքում, քանզի ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են մաշկ ներթափանցել նույնիսկ ամպամած և ցուրտ օրերին։


Ինչպես պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթներից

Մաշկը պաշտպանելու համար կարող եք օգտագործել անձրևանոց, կամ կրել այնպիսի հագուստ (հիմնականում սպիտակ գույնի), որն ուլտրամանուշակագույն ճառագայթներին չի թողնում ներթափանցել մաշկ։ Այսպիսով, եթե նախատեսել եք հանգիստ՝ ծովում կամ բնության գրկում, որտեղ ուլտրամանուշակագույն ճառագայթներն ունեն հատկապես բարձր մակարդակ, կարող եք ընտրել երկարաթև հագուստ, երկար շրջազգեստ կամ տաբատ՝ ճառագայթումից խուսափելու համար։

Կարող եք նաև օգտագործել արևապաշտպան կրեմ, որն ամենատարածված և արդյունավետ տարբերակներից մեկն է։


Ինչպես օգտագործել արևապաշտպանը

Արևապաշտպան քսուքներ օգտագործելիս հարկավոր է ընտրել այն տարբերակները, որոնց բաղադրությունը նախատեսված է ինչպես UVA, այնպես էլ UVB ճառագայթների համար, ինչպես նաև ունի 15 և բարձր SPF (արդյունավետության մակարդակի) ցուցանիշ։

Քսուքը հարկավոր է տարածել մաշկի վրա՝ հաստ շերտով և հարկավոր է կրկին քսել՝ լողալուց, քրտնելուց կամ սրբվելուց հետո։

Արևապաշտպան կրեմները հակացուցված են 0-6 ամսական երեխաների համար։ Երեխաների մաշկը պաշտպանելու համար կարող եք օգտագործել վերոնշյալ այլ տարբերակները․ մաշկը ծածկող հագուստ, գլխարկ և անձրևանոց։


Ինչպես գնել արևապաշտպան կրեմ

Քսուքների այս տեսակներն ունեն կանխարգելիչ բյույթ և կարևոր են մաշկի և ընդհանուր առողջության պահպանման համար։ Այդ իսկ պայմանով էլ, արևապաշտպան կրեմներն անհրաժեշտ է գնել դեղատներից կամ վստահելի աղբյուրներից։ Իսկ տեխնոլոգիայի զարգացման շնորհիվ, գնման գործընթացն է՛լ ավելի հեշտ է և հասանելի։ Կարող եք այցելել տեղեկատու դեղատուն, ընտրել ձեր նախընտրած դեղատունը կամ տեղեկանալ քսուքի առկայության վերաբերյալ, ինչից հետո կատարել պատվեր։

Ամփոփում

Արևապաշտպան քսուքները կենսական դեր ունեն մեր կյանքում։ Այսպիսով, դրանք գնելիս ուշադրություն դարձրեք արտադրողի ինքնությանը, պատվերի կարգավիճակին և ընտրեք միայն վստահելի ինտերնետային դեղատուն՝ ձեր առողջությունը պաշտպանելու համար։

Автор: Vahe Mardoyan
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Vahe Mardoyan
наверх