МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+35 °C, +19 °C ... +35 °C Завтра+34 °C
Թայլեր Կիրկի վերջին լուսանկարը
01:05, 08.02.2013
7588 | 8
Շատերն են տեսել այս լուսանկարը, բայց ոչ բոլորը գիտեն դրա պատմությունը: 1985թ. տասներեքամյաԹայլեր Կիրկը մասնակցեց քասթինգին և պետք է նկարահանվեր «Նուտելլա» շոկոլադե մածուկի գովազդում: Դա գովազդային տիպիկ հոլովակ էր, որտեղ, ըստ սցենարի, մի տղա, իրենց տան բակում նստած, խնձոր էր կրծում, երբ տուն են գալիս նրա ծնողները և նրան տալիս են «Նուտելլա» շոկոլադե մածուկը, իսկ նա վազում է խոհանոց` բուտերբրոդներ պատրաստելու...

Նկարահանման հրապարակում չստացված կադրերի համար դրված էր մի մեծ զամբյուղ` լի կարմիր խնձորներով: Բայց ստացվեց այնպես, որ խնձոր կրծելու տեսարանը նկարահանվեց 2-րդ փորձից, և մնացած ամբողջ խնձորը մնաց նկարահանող անձնակազմի տրամադրության տակ: Բոլորիս հայտնի է, որ գովազդային գործակալները բավականին կրեատիվ են, այդ պատճառով էլ, իհարկե, նրանց ձանձրալի թվաց խնձորները հենց այնպես ուտելու միտքը:
Հարևան ստուդիայից նրանք գտան սպորտային աղեղ և սկսեցին կրակել խնձորներին: Աշխատակազմում կար Ջեյսոն Ադդերլի անունով մի լուսանկարիչ, ով քոլեջում զբաղվել էր պրոֆեսիոնալ նետաձգությամբ: Ահա և նրա մոտ միտք ծագեց ստեղծել 2 մասից բաղկացած ֆոտո-սյուժետ. առաջին ֆոտոն կպարունակեր մարդու դեմք` խնձորը գլխին, իսկ երկրորդ ֆոտոն` մարդու դեմք` արդեն նետահարված խնձորը գլխին: Այս լուսանկարի էությունը էմոցիաների տարբերությունն արտահայտելու մեջ էր: Ճարպիկ Թայլերը, որ արդեն լսել էր պլանի մասին, առաջարկում է դառնալ կամավոր «թիրախ»: Ու քանի որ տղան աշխույժ միմիկաներ ուներ, նրանք համաձայնվեցին: Թայլերին կանգնեցրին դեկորատիվ ծառի առաջ, խնձորը դրեցին գլխին, և արվեց ֆոտո-սյուժետի առաջին ֆոտոն: Ապա Ջեյսոնի մոտ միտք ծագեց պատրաստել ֆոտո-սյուժետի ևս մեկ մաս` նկար, որտեղ ընդհանուր պլանով կերևա տղան` խնձորը գլխին, և ինքը` նետը ձգած դեպի տղան: Այդ պահին ոչ ոքի չթվաց, թե դա կարող էր վտանգավոր լինել: Ջեյսոնը 5 մետր հեռացավ Թայլերից, ձգեց աղեղը, և արվեց 2-րդ նկարը: Լուսանկարիչն անմիջապես գոռաց. «Սպասիր, խնձորը դեռ չեն բերել»: Նա աղեղն ավտոմատաբար բաց թողեց: Նետը թռավ ու հարվածեց ուղիղ տղայի ճակատին: Լուսանկարիչը նույն վայրկյանին սեղմեց ֆոտոխցիկի կոճակը: Արդեն մահացած Թայլեր Կիրկն ընկավ...

Ջեյսոն Ադդերլին դատապարտվեց 35 տարվա ազատազրկման..

Աղբյուրը` http://www.edmanblog.com/2013/02/taler-kriki-verjin-lusankar.html
Автор: Edik Manukyan
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Edik Manukyan
16:50, 01.03.2013
7101 | 0
16:44, 01.03.2013
4642 | 0
наверх