Սիրելի՛ երիտասարդներ Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ: Բոլոր ժամանակներում էլ երիտասարդությունը որոշիչ դեր է ունեցել երկրի ամենատարբեր ոլորտների զարգացման, ազգային մշակույթն ու ավանդույթները շարունակելու և զարգացնելու գործում: Երիտասարդությունն այն ուժն է, որ ունակ է արագ արձագանքելու ցանկացած մարտահրավերի. հավատացած եմ, որ մեր սիրելի ու հարազատ Նոր Նորքի ապագան ևս խելացի, կրթված ու լայնախոհ երիտասարդներինն է։ Շնորհավորելով բոլորիդ՝ մաղթում եմ ուժ, կորով, նպատակասլացություն և հաստատակամություն՝ ձեր կյանքի կարևորագույն նպատակներին հասնելու ճանապարհին: |