МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +21 °C Завтра+23 °C
Հին Նոր տարվան նվիրված գեղեցիկ հանդիսություն Նոր Նորքում
13:39, 18.01.2016
2295 | 0
Նոր Նորք վարչական շրջանում գեղեցիկ հանդիսությամբ նշվեց Հին Նոր տարին, որպես Ամանորի տոնակատարությունների ամփոփիչ ակորդ:
Նոր Նորքի 5-րդ զանգվածի Գալշոյան 8 հասցեում գտնվող տոնական ձևավորված բակում երեխաներին էին հյուրընկալվել սիրված մուլտհերոսները, ինչպես նաև օրվա ամենակարևոր և սպասված հյուրերը` Ձմեռ պապն ու Ձյունանուշը:
Համերգային ծրագրով ներկաներին ողջունեցին Նոր Նորքի մշակույթի կենտրոնի սաներն ու գեղարվեստական խմբերը: Ուրախ երգ ու պարով ուղեկցվող ժամանցային ծրագիրը տոնական բարձր տրամադրություն հաղորդեց ներկաներից յուրաքանչյուրին` ժպիտների հրավառություն ստեղծելով բակում:
Նկարները` այստեղ
Пресс-секретарь: Նոր Նորք վարչական շրջան
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նոր Նորք վարչական շրջան
наверх