Մարտի 5-ը հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկի՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 57 տարեկան... Վազգեն Սարգսյան մարդու, ընկերոջ, ստեղծագործ անհատի, քաղաքական ու ռազմական, ազգային-պետական գործիչի մասին հաջորդիվ կհրապարակվեն նրա մարտական ընկերոջ՝ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի հուշերից... , , Արծիվ մահապարտների միության, , նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի հեղինակած ՍՊԱՐԱՊԵՏ երգը /երաժշտությունը՝ Ռոբերտ Պետրոսյանի/ Վազգեն Սարգսյանին նվիրված ստեղծագործություններից մեկն է: ՍՊԱՐԱՊԵՏ Խոսք՝ ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ Երաժշտություն՝ ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ Մենք հայրենի զինվորներ ենք, Մենք հայրենապաշտ ենք. զորապետ, Մենք քո հիմնած բանակն ենք քաջ, Մեր ազգի հերոսն ես, Սպարապետ: ԿՐԿՆԵՐԳ.- Մենք քո զինվորն ենք, Մենք քո զավակն ենք, Դու ազգի պարծանք, զորապետ, Մեր հաղթանակն ես, Մեր սրտի զարկն ես, Դու ազգի մեծ Սպարապետ: Դու բոցերի միջով անցար ՈՒ երկրապահով իմաստնացար, Դու այրվեցիր, փյունիկ դարձար ՈՒ բանակի հետ վեր խոյացար: ԿՐԿՆԵՐԳ.- Մենք քո զինվորն ենք, , , Ողջ ազգը մեր քեզ է երգում, ՈՒ կանչում Վազգեն Մեծ Սպարապետ, Քո բազկի մեջ սուրն է խաչվում, Եռագույնով մեր մեջ սրբանում: ԿՐԿՆԵՐԳ.- Մենք քո զինվորն ենք... |