МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +21 °C Завтра+23 °C
Նոր Նորքում ևս ազդարարվեցին Վերջին զանգի ավարտական ղողանջները
22:32, 05.06.2016
2701 | 0
Վերջին զանգով ազդարարվում է այն մեծ ու խորհրդավոր կյանքի սկիզբը, որի լուսավոր հորիզոններում յուրաքանչյուր շրջանավարտ պետք է կերտի իր կենսագրությունը, իր էությամբ իմաստավորի և բովանդակություն հաղորդի անցնելիք ճանապարհին:
Նոր Նորք վարչական շրջանում այս տարի ևս վերջին զանգի ավետաբեր ղողանջներն ազդարարվեցին տոնական գեղեցիկ հանդիսություններով և հրաժեշտի ուշագրավ ցերեկույթներով: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի անունից շրջանավարտներին բարի ճանապարհ մաղթեցին նաև աշխատակազմի բաժինների ներկայացուցիչները՝ կրթօջախներին փոխանցելով անվանական նվերներ:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը Վերջին զանգի տոնակատարությանն այս տարի մասնակցեց Անանիա Շիրակացու անվան ճեմարանում, որտեղ բազմաթիվ շրջանավարտների հետ միասին հարազատ դարձած կրթության օրրանին հրաժեշտ տվեց նաև նրա դուստրը:
Հուզմունքի և ուրախության անթաքույց զգացումներով, ժպիտների և հույզերի հրավառությամբ շրջանավարտները շնորհակալական խոսքեր ուղղեցին հարազատ դարձած կրթության օրրանին, որի սերմանած արժեքներով ու գաղափարներով կերտվել են, հասունացել, ձևավորվել որպես մեր երկրին արժանի քաղաքացիներ:
Լուսավոր գալիքի սպասումով ու հավատով բարի երթ և հաջողության լուսավոր հորիզոններ ենք մաղթում բոլոր շրջանավարտներին:
Նկարները՝ այստեղ
Пресс-секретарь: Նոր Նորք վարչական շրջան
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նոր Նորք վարչական շրջան
наверх