Երեխայի այդչափ սպասված ծնունդից հետո երիտասարդ մայրիկն ամեն օր հանդիպում է նոր հարցերի և խնդիրների: Անվերջ թվացող այս հարցերի գրագետ պատասխաններն ու հաճախ հանդիպող խնդիրների լուծումները գտնելու նպատակով՝ «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը մինչև մեկ տարեկան բալիկ ունեցող մայրիկներին և իրենց փոքրիկներին հրավիրում է մասնակցելու «Հանդիպում ենք մայրիկներով» սեմինար- հանդիպումներին: Հունիսի 18-ին, ժամը 16: 00-ին, տեղի կունենա առաջին հանդիպումը: «Հանդիպում ենք մայրիկներով» սեմինարների շարքը ներառում է 6 հանդիպում: Հանդիպումների թեմաները 1. Հետծննդաբերական փուլում հոգեվիճակի կորեկցիա, հույզերի կարգավորում: Ի՞նչ է սպասվում առջևում, ինչպե՞ս հաղթահարել հնարավոր խնդիրները: 2.Նորածնի մուտքը ընտանիք, նոր փոխհարաբերությունների ձևավորում, ճիշտ սահմանների որոշում: 3.Երեխայի հոգեբանական զարգացման չափորոշիչները և հնարավոր հոգեբանական խնդիրները մինչև մեկ տարեկան: 4.Մինչև վեց ամսական երեխայի հետ հուզական հաղորդակցման հմտությունների ձևավորում, խաղեր, հեքիաթներ: 5. 6 ամսականից մինչև մեկ տարեկան երեխաների հետ հաղորդակցման հմտություններ, խաղեր, հեքիաթներ: 6. Սովորենք ապրել, զվարճանալ, աշխատել երեխայի հետ միասին: Յուրաքանչյուր հանդիպման տևողությունն է 1-1.30 ժամ: Մայրիկներով կհանդիպենք շաբաթը մեկ անգամ: Յուրաքանչյուր հանդիպման արժեքն է 2000 դրամ: Ամբողջական վճարման դեպքում՝ բոլոր հանդիպումների գումարը 10.000 դրամ: Հանդիպումները վարում են «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան, ծրագրի հեղինակ Անուշ Նիկոլյանը և փոքրիկ Մարկը: Սեմինարների շարքին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14: Էլ.փոստ՝ info@hogeban.am
|