МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +21 °C Завтра+21 °C
«Լավագույն մարզական ընտանիք 2016» մրցույթը Նոր Նորքում
22:35, 11.06.2016
3707 | 0
Հունիսի 11-ին Նոր Նորք վարչական շրջանում անցկացվեց «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա մրցույթը: Հ.197 դպրոցի բակում Նոր Նորքի մարզական ընտանիքներին իրենց երաժշտական ողջույնն ուղղեցին Ս. Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցի փողային նվագախումբը, Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի դհոլահարների համույթը, «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնի «Էմբոլադա» պարային համույթը:
ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» 2016թ. մրցույթի շրջանային փուլում Նոր Նորքի ընտանիքներն իրենց ուժերը չափեցին տարբեր մարզաձևերում կանոնակարգային պահանջներին համապատասխան:
Հաղթող ընտանիքներն իրենց ուժերը կչափեն քաղաքային փուլում, ինչպես նաև կպարգևատրվեն դրամական պարգևներով և մարզահագուստներով:
Շնորհավորում ենք Նոր Նորքի լավագույն մարզական ընտանիքներին՝ մաղթելով նրանց հաղթանակ և հաջողություններ:
Նկարները՝ այստեղ
Пресс-секретарь: Նոր Նորք վարչական շրջան
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նոր Նորք վարչական շրջան
наверх