МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +29 °C Завтра+29 °C
«Ես հայ եմ» խորագրով ցուցահանդես Նոր Նորքի Վերածննդի այգում
20:56, 20.06.2016
2925 | 0
Նոր Նորք վարչական շրջանի Վերածննդի այգում այսօր կազմակերպվել էր «Ես հայ եմ» խորագրով ցուցահանդես, որտեղ իրենց ձեռարվեստի գեղեցիկ նմուշներով ներկայանում էին Նոր Նորքի ուսումնամեթոդական, գիտաարտադրական կենտրոնի, Աշոտ Ղուլյանի անվան մանկապատանեկան, մարզատեխնիկական կենտրոնի, «Նոր Աստղ» հասարակական կազմակերպության, ՀՀ Ոստիկանության Նոր Նորք և Ավան վարչական շրջանների վետերանների խորհրդի անդամների շնորհալի երեխաները:
Ցուցահանդեսը կազմակերպվել էր Նոր Նորք վարչական շրջանի, Նոր Նորք և Ավան վարչական շրջանների վետերանների խորհրդի համատեղ նախաձեռնությամբ: Արդեն 3-րդ տարին անընդմեջ կազմակերպվող միջոցառումը նպատակ ունի հայեցին ու հայկականը ներկայացնել նկարչության և ձեռարվեստի աշխատանքների միջոցով` գրավելով հանրության ուշադրությունը դեպի մեր ազգային արհեստներն ու արվեստները:
Ցուցահանդեսին մասնակցում էին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանը, աշխատակազմի բաժինների ներկայացուցիչները, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները, Նոր Նորքի 2-րդ զանգվածի մանկապարտեզների սաները:
Միջոցառմանը հյուրընկալվել էին նաև Նոր Նորքում բնակվող սիրիահայ ընտանիքների երեխաներ, ովքեր ցուցահանդեսի մասնակիցների կողմից հուշանվերներ և յուրօրինակ նվերներ ստացան:
Միջոցառման վայրը ևս պատահական չէր ընտրված. Վերածննդի զբոսայգում ասես հայեցին ու հայկականը նորովի էին դրսևորվել: Դարերից եկած հայոց մշակույթի ծաղկումը պետք է ամուր արմատներ ձգի սերունդների ոգում՝ պահպանելով հայի դեմքն ու ազգային տեսակը:
Նկարները՝ այստեղ
Пресс-секретарь: Նոր Նորք վարչական շրջան
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նոր Նորք վարչական շրջան
наверх