МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +29 °C Завтра+29 °C
Հեթանոսական սովորույթներով պահպանված քրիստոնեական տոն
01:27, 03.07.2016
3768 | 2

Այսօր՝ հուլիսի 3-ին, Վարդավառի տոնն է կամ Քրիստոսի Պայծառակեր-պության օրը: Այն Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է և խորհրդանշում է Քրիստոսի պայծառակերպությունը Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև, որն, ըստ ավան-դության, տեղի է ունեցել Թաբոր կոչված լեռան վրա։

Հայաստանյաց եկեղեցում տոնը կոչվում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ` Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով: «Վարդավառ» բառի խորհուրդը լեզվաբանորեն կազմված է «վարդ» և «վառ» բառերից և նշանակում է ջրով օծված։

Վարդավառը տոնել են նաև հեթանոս հայերը, այդ պատճառով էլ պահպանվել են տոնի հեթանոսական սովորույթները` միմյանց վրա ջուր ցողելը, աղավնի թռցնելը և այն:
Հնում խաղերը բազմաթիվ են եղել, օրինակ՝ Վանում բեմադրվել են Հայկի և Բելի կռիվը և համայնքը վիճակով բաժանվել է թիմերի և ինքնաշեն թրերով իրար դեմ կռվի դուրս եկել: Արցախի ժողովրդի հավատալիքներ մեջ է եղել այն, որ Վարդավառի գիշերը բոլորի գերեզմաներին լույս է իջնում և ով հոգով մաքուր է, այդ լույսը կարող է տեսնել և այդ պահին ինչ–որ բան երազանք պահի, որն, անպայման, կկատարվի:

Автор: Mamul.am
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Mamul.am
наверх