![](https://mamul.am/images/pics/160703/hetanosakan-sovoruyt-u60084-1.jpg)
Այսօր՝ հուլիսի 3-ին, Վարդավառի տոնն է կամ Քրիստոսի Պայծառակեր-պության օրը: Այն Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է և խորհրդանշում է Քրիստոսի պայծառակերպությունը Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև, որն, ըստ ավան-դության, տեղի է ունեցել Թաբոր կոչված լեռան վրա։ Հայաստանյաց եկեղեցում տոնը կոչվում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ` Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով: «Վարդավառ» բառի խորհուրդը լեզվաբանորեն կազմված է «վարդ» և «վառ» բառերից և նշանակում է ջրով օծված։ Վարդավառը տոնել են նաև հեթանոս հայերը, այդ պատճառով էլ պահպանվել են տոնի հեթանոսական սովորույթները` միմյանց վրա ջուր ցողելը, աղավնի թռցնելը և այն: |