МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Завтра+28 °C
Խաղողօրհնեքին նվիրված տոնակատարություն Նոր Նորքում
00:04, 15.08.2016
2608 | 0
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի` Խաղողօրհնեքի կապակցությամբ Մայր Աթոռ Ս. էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի համատեղ նախաձեռնությամբ Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցում կազմակերպվել էր ուշագրավ միջոցառում՝ Նոր Նորքի առաջին, երկրորդ և երրորդ զանգվածների մանկապարտեզների երեխաների, մանկավարժների և ծնողների մասնակցությամբ:
ՔԴԿ Նոր Նորքի պատասխանատու Լիանա Առաքելյանի կողմից միջոցառման մասնակիցներին ներկայացվեց տոնի խորհուրդը, որին զուգահեռ երաժշտական կատարումներով ներկաներին ողջունեցին Նոր Նորքի մշակույթի կենտրոնի շնորհալի սաները: Սուրբ Աստվածածին եկեղեցում Տեր Նշան քահանա Ալավերդյանը կատարեց երեխաների, ապա՝ խաղողի օրհնության կարգ, որին հաջորդեց թեմատիկ կավճանկարչությունը:
Երեխաները ճաշակեցին օրհնված պտուղը, իսկ տոնի կապակցությամբ Արարատյան Հայրապետական թեմի կողմից երեխաներին բաժանվեցին խորհրդանշական նվերներ:
Նկարները՝ այստեղ
Пресс-секретарь: Նոր Նորք վարչական շրջան
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նոր Նորք վարչական շրջան
наверх