МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +12 °C ... +24 °C Завтра+28 °C
ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ԽՈՍՔԸ ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ԱՌԹԻՎ
13:59, 01.09.2016
3980 | 0

, , Արծիվ մահապարտների միություն, , ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության հռչակման 25-ամյակի կապակցությամբ շնորհավորագիր ուղերձ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, որտեղ ասվում է.

Մեծարգո պարոն Սահակյան.

Ի դեմս Ձեզ, որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի՝ հայ կամավորների, , , Արծիվ մահապարտների, , և իմ անունից շնորհավորում եմ Արցախի ժողովրդին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ տարելիցի առիթով:

Լեռնային Ղարաբաղը /Արցախը/ միշտ եղել է, կա ու կլինի անկախ, միացյալ Հայաստանի անխախտելի ու անբաժան մասը:

Արծիվ- մահապարտներս, և հայ արիասիրտ ժողովուրդը՝ իր հինավուրց մշակույթով, հոգևոր հավատով և ոգեղեն անպարտելիությամբ միշտ Ձեզ հետ ենք՝ ազատության և ինքնիշխանության պաշտպանության գործում Ձեր զինակից ընկերը, պետականության կերտման և տնտեսական առաջընթացի ճանապարհի գաղափարակիցն ու աջակիցը:

Մաղթում ենք Արցախին հաղթանակած խաղաղություն, ազնիվ ու անդուլ աշխատանքում նորանոր ձեռքբերումներ՝ հավատի, հույսի, և ստեղծագործ ոգու հրաշագործություններ՝ ի փառս Արցախ-Հայաստան և համայն հայության աշխարհի:

ՁՈՆ ԱՐՑԱԽԻ 25-ԱՄՅԱԿԻՆ

Արիական ոգին մեր մեջ հավատավոր ու հզոր,

Մենք կազմեցինք զորք ու բանակ զորավոր,

Թշնամին՝ նենգ, մենք՝ աննվաճ բերդ ու բարձունք անսասան,

Ազատեցինք Արցախ հողը ու հայրենին սրբազան:


Մենք Արցախ ենք, բերդ ու ամրոց՝ Հայաստան,

Մենք՝ արարող ու զորական ենք, Հայաստան,

Մենք՝ բանալին մեծն սրտիդ գաղտնարանի՝ Հայաստան,

Մենք անհաղթ ու արիակամ արցախցի ենք, Հայաստան:


Մենք՝ նորօրյա հերոսներով ապրիլյան թեժ մարտերում

Սուրբ արյունը շաղախեցինք՝ ամրոց դարձանք դիրքերում,

Արտաշեսյան սահմանները՝ Քուռից Արաքս շրթունքներով գծեցինք,

Դրոշն ազգի անկախության, միասնության՝ Քիրսից Մասիս պարզեցինք:

01.09.2016թ. ք.Երևան

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
,,ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ,, ՀԿ
23:31, 25.04.2018
5060 | 0
14:55, 19.02.2018
5276 | 0
17:32, 11.01.2018
5054 | 0
наверх