МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +29 °C Завтра+30 °C
Ազգովի՝ արժանապատվություն ունեցող ազատասեր անարխիստներ
18:23, 20.05.2024
512 | 0

Ալանների (ներկայիս օսերի նախնիների) համար պատիվը կամ արժանապատվության զգացումը դա Աստծո իշխանությունն է մարդու մեջ, և այն ալաններն ամեն ինչից վեր են դասել: Նրանց համար պատիվը մարդու այն հիմնական, անբաժանելի, անօտարելի բաղկացուցիչն է, առանց որի ալանի համար ապրելը դժվար է, առանց դրա ալանի «օդը չի բավականացնում», և այդ իսկ պատճառով ալանը Պատվին փարված է ապրել մինչև իր վախճանը:

Այսպիսի աշխարհայացքը, որը գերիշխող է եղել ամբողջ ալան ժողովրդի մեջ, ստեղծել է բացարձակ հավասարության և ազնվականության մթնոլորտ բոլոր ալանների համար: Ալանների ըմբռնումներում՝ իրենք բոլորը իշխան-ռազմիկներ են, և այդ իսկ պատճառով իրենց միջավայրում, բացի անձնական Պատվախնդրությունից (այսինքն Աստծո իշխանությունից, որը մարդու մեջ է), ոչ մի ուրիշ իշխանություն չկա:

Ուշ միջնադարի արևմտյան ալանների (կարաչաևո-բալկարների) ընտանիքներից շատերը, ինչպես չեչենո-իգուշական ընտանիքներից շատերը, իրենց համարել են իշխանական ընտանիքներ («ալան» բառը չեչեներենում «իշխան» է նշանակում):

Համապատասխանաբար, նրանցից ալաններ (իշխաններ) են հանդիսանում միայն կարաչայների և բալկարների ազնվական ընտանիքները: Հռոմեացի պատմաբան Մարսելիանոսի բնորոշմամբ՝ «բոլոր ալաններն ազմվազարմ ծագում ունեն»:

17-րդ դարի սկզբին Արևմտյան Ալանիա (Կարաչայ) է ժամանել կումիկների ընտրախավի ներկայացուցիչներից մեկը՝ իշխան Կրիմշախմալովը: Իրավահավասար և ազատասեր կարաչայները նրան Կարաչաևում կառավարիչ-իշխան են նշանակել, և, այդպիսով, իրենց՝ այսինքն «իշխաններ» -ի գլխին «իշխան են կարգել» և թեթևակի «ֆեոդալականացրել են» կարաչաևների ազատ իշխանական հասարակությունը:

Ազատ կլաններում մեծացած ինգուշներն ընդհանրապես հրաժարվել են իրենց գլխին իշխան դնել՝ համարելով, որ իրենք բոլորն էլ իշխաններ են, և իրենց զորագլուխ են նշանակել միայն ընտրովի զորահրամանատարների, որոնք ոչ մի իշխանություն չեն ունեցել: Ինգուշները նախընտրել են ապրել ազատ և երբեք չճանաչել որևէ արտաքին կառավարում:

Չեչենները մի քիչ այլ ճանապարհով են ընթացել, քանի որ 16, 17 և հատկապես 18 րդ դարերում սկսվել են չեչենների ազատ, ինքնիշխան կլանների բախումները եկվոր կաբարդինների, կումիների, ավարների և ռուսների հետ:

Չեչենները բանակ են ստեղծել (որում ամեն կլան ունեցել է իր առանձին զինյալ ստորաբաժանումը), որը գլխավորել են դրսից հրավիրված իշխանները: Այդ բանակը 18-րդ դարի կեսերին վերջնականապես ջախջախել է Չեչնիայի բոլոր օկուպանտներին, որոնք այդ ժամանակ լքել են երկրի սահմանները:

Սակայն ավարների, կալմիկների, կումիկների և չերքեզների վտարումից հետո չեչենական բանակում հակասություններ են սկսվել: Բանը նրանում է, որ չեչենական բանակը գլխավորել են հրավիրված իշխանները, որոնք չեչենների միջավայրում ոչ մի իշխանական լիազորություն չեն ունեցել: Նրանք բոլոր չեչեններին հավասար մարդիկ են համարվել, քանի որ չեչենները, ալանների նման, հավատարիմ են եղել «Յուրաքանչյուրի և բոլորի համար բացարձակ ազատություն» սկզբունքին:

Չեչենների այդպիսի ազատությունը դուր չի եկել բանակը ղեկավարող օտար իշխաններին, և այդժամ (մոտավորապես 1773 թվականին) նրանք որոշել են չեչեններին ամբողջովին հնազանդեցնել իրենց և իրենց իշխանությունը տարածել նրանց վրա: Չեչեններն օտար իշխանների այդպիսի վարքը «անհարգալի վերաբերմունք» են համարել չեչենների նկատմամբ և անգթորեն կոտորել են հրավիրված բոլոր իշխաններին:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
наверх