МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +8 °C ... +19 °C Завтра+20 °C
Լիլիթ Մուրադյան.«Համոզված եմ, որ ոչ ոք անտարբեր չի լինի»
16:07, 10.09.2016
8904 | 0

իլիթ Մուրադյանն ու Վահե Խանամիրյանը տեւական դադարից հետո վերադառնում են հեռուստաեթեր: «Եթե բոլորը»` այսպես է կոչվում հաղորդավարների նոր նախագիծը, որը սեպտեմբերի 17-ից կցուցադրվի Առաջին ալիքով:


Վահե Խանամիրյանը եւ Լիլիթ Մուրադյանը


«Շուրջ 9 ամիս է, ինչ եթերում չենք: Վերադառնում ենք, սակայն աշխատանքային գործընթացը սկսել ենք վաղուց: Սոցիալական թոք-շոու է: Մենք` Հանրային հեռուստատեսությունը, նպատակ ունենք փոխելու մեր հասարակության վերաբերմունքն այն ընտանիքների եւ այն երեխաների նկատմամբ, որոնք մնում են մեր կյանքի հակառակ կողմում: Յուրաքանչյուր հաղորդում ներկայացնում է մի երեխայի ճակատագիր: Երեխա, ով ունի բոլորիս օգնության կարիքը, ում առողջությունը եւ ապագան, ցավոք, միայն իր ծնողների ձեռքերում չեն», -BRAVO.am-ին ասել է Լիլիթը:

Հաղորդավարուհին նշել է, որ այս ժամանակահատվածն իրենց կյանքի նոր փուլի սկիզբն էր: Աղջկա ծնունդը փոխել է ամուսինների աշխարհայացքը, վերաբերմունքը կյանքի նկատմամբ: Եվ հենց իրենց` արդեն իսկ լիարժեք ընտանիքն է օգնել, որ այս նախաձեռնությանն ընթացք տրվի:

Լիլիթ Մուրադյանը՝ դստեր հետ


Լիլիթը նշել է նաեւ, որ եթերից բացակայության շրջանում, միեւնույն է, աշխատանքի մեջ են եղել էկրանի հակառակ կողմում: Հեռուստադիտողներին շատ են կարոտել, նրանցից բազմաթիվ նամակներ են ստացել եւ հուսով են՝ կգնահատվի իրենց նոր աշխատանքը:

«Ինձ համար ամենամեծ գնահատականն է, երբ քեզ սպասում են: Միայն մեր հեռուստադիտողն ունի իրավունք մեզ քննադատելու կամ գովաբանելու: Շնորհակալ ենք Հանրայինի ղեկավարներին, որոնք մի մարդու նման կանգնեցին մեր կողքին: Համոզված եմ, որ մեր հաղորդումը միակն է իր նպատակներով, եւ համոզված եմ, որ ոչ ոք անտարբեր չի լինի», -ասել է նա:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Լիլիթի եւ Վահեի անձնական արխիվից

http://www.bravo.am/news/Լիլիթ-Մուրադյան. «Համոզված-եմ-որ-ոչ-ոք-անտարբեր-չի-լինի» /













Автор: Lusin
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Lusin
наверх