МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +20 °C ... +35 °C Завтра+36 °C
«ՄԵՂՔԸ»
13:15, 25.02.2013
4311 | 0

Ըստ Աստվածաշնչի` Աստված արարչագործության վեցերորդ օրը հողից ստեղծեց առաջին մարդուն` Ադամին` իր պատկերով ու նմանությամբ: Եվ քանի որ Աստված Ինքն աննյութ է և չունի նյութական պատկեր, ապա Ադամի ոչ թե հողաշեն մարմինը, այս հոգին էր որ ուներ աստվածային պատկերը, այսինքն` բնությամբ բարի էր, ազատ ու ինքնիշխան, ուներ նաև այլ արարածների վրա իշխելու կարողություն, մաքուր էր, չուներ որևէ արատ, թերություն կամ այն, ինչ կոչվում է ՄԵՂՔ: Ադամը բնակվում էր դրախտի երանության մեջ Աստծո հետ միասին` Նրա ձայնը լսելով, Նրա հետ խոսակցելով:

Աստված առաջին մարդուն օժտել էր ազատ կամքով, այսինքն` իր մտքերի ցանկությունների ու արարքների մեջ անբռնադատ ու կամավոր ընտրության ազատ իրավունքով, որը նույնպես աստվածային պատկերի անհրաժեշտ ու էական տարրն էր: Ինչպես Սուրբ Գրիգոր Տաթևացին է ասում, ինքնիշխան կամքը մարդու գլխին Աստծո դրած թագն էր: Աստծուն նման լինելով` Ադամն Աստծո որդին էր: Հետո Ադամի կողից ստեղծվեց նրա ընկերն ու օգնականը` Եվան, և նրանք Աստծո սիրո մեջ և Աստծո հետ հաշտ ապրում էին` լուսեղեն աննյութական զգեստ հագած, մինչր օձի կերպարանքով հայտնվեց փորձիչը` սատանան:

Նախքան այս երկիրն ու երկինքը և մարդուն ստեղծելը, Արարիչ Աստված արդեն ստեղծել էր հոգեղեն և անմարմին, հրեղեն ու լուսավոր բազմաղբյուր հրեշտակային էակներին` Իրեն մշտապես փառաբանելու և ծառայելու համար, և նրանց բնակեցրել մեր այս նյութական ու տեսանելի երկնքից տարբեր մի երկնքում: Թեև սպասավոր հոգիներ են հրեշտակները, սակայն ո՛չ ստրուկ, քանզի Արարիչը նրանց նույնպես օժտել է ազատ կամքով, և նրանք ծառայում ու փառաբանում են իրենց Ստեղծչին կամովին` միայն Նրա հանդեպ սիրուց մղված:

Եվ ահա նրանցից ամենագեղեցիկն ու փառավորը` Անդրանիկը հրեշտակների մեջ, Աստծուց իրեն տրված փառքը սակավ համարելով, Աստծո հանդեպ նախանձով լցվեց և Նրանից իրեն շնորհված ազատությունը շահագործելով` կամեցավ Նրա տեղը գրավել` աստված դառնալ: Այս նպատակով իր շուրջ համախմբեց բազմահազար ուրիշ հրեշտակների և Արարչի դեմ ապստամբեց: Ապստամբների դեմ ելավ Աստծուն հավատարիմ հրեշտակների մի բանակ` Միքայել հրեշտակապետի գլխավորությամբ, և ապստամբներին պարտության մատնելով` նրանց` իրենց առաջնորդ հրեշտակով հանդերձ, արտաքսեց աննյութական երկնքից` այնտեղից վայր գցելով:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

Աղբյուրը` http://www.facebook.com/photo.php?fbid=340950439342668&set=a.197343243703389.35449.159093147528399&type=1

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх