Ստորև դրանում կհամոզվեք:
Միթրայի (Միհր)` պարսիկների և հայերի Արև աստծո պաշտամունքի սկզբնավորումը մ.թ.ա. 6-րդ դարում է տեղի ունեցել: Քրմերը նրա պաշտամունի ծեսին հաց ու գինի են մատուցել. «Նա, ով ուտում է իմ միսը և խմում է իմ արյունը, ապրում է իմ մեջ, և ես ապրում եմ նրա մեջ (Զրադաշտ)»: Միթրայի քուրմը մեղր է դրել հավատացյալի լեզվին: Միթրայի կամ Միհրի պաշտամունքը ներառում է ընթրիք կամ պատարագ և մկրտություն: Միթրան (Միհրը) · ծնվել է կույսից, դեկտեմբերի 25-ին, քարանձավում, · նրա ծնվելու մասին իմացել են իմաստունները և հովիվները, որոնք նրան գառնուկներ ու բերքի մի բաժին են մատուցել, · նա ճանապարհ ցույց տվող մեծ ուսուցիչ է համարվել, · նրան նաև «Հարություն տվող», «Փրկիչ» և «Մեսիա» են համարել, · նա նույնացվել է գառնուկի և առյուծի հետ, · նրա սրբազան օրը կիրակին կամ «Տերունական օրն» է եղել, · նա իր հիմնական տոնն է ունեցել, որը հետագայում Զատիկի կամ Հարության տոնի է վերածվել, · նա 12 ուղեկից կամ աշակերտ է ունեցել, · նա հրաշքներ է գործել, · նա թաղվել է գերեզմանում, · երեք օր անց նա հարություն է առել, · նրան նվիրված պատարագը քրմերը հացով ու գինով են նշել, որոնք մատուցվել են բոլոր ներկաներին. քրմապետն հայտարարել է. «Ով ուտում է իմ մարմինը և խմում է իմ արյունը, իմ մեջ է ապրում, և ես էլ նրա մեջ եմ ապրում»:
|