МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +12 °C ... +21 °C Завтра+20 °C
Հայ Ժամանակակից գրականության երիտասարդ սերունդը .
02:36, 20.10.2016
6726 | 0
Ժամանակները իհարկե փոխվում են, անկախ մեր կամքից .
Երբեմն ազդում են կյանքի ռիթմի ու զարգացման վրա, իսկ երբեմն եղածը արմատախիլ անում ու սկսկում մի այլ կերպ տանել ամեն ինչ .
Ժամանակակից Հայ գրականության դեմքերին իհարկե մատերի վրա կարելի է հաշվել .
Բայց ահա պատկերը ուրիշ է երիտասարդ գրողների շրջանակում .
Շնից շատ (իհարկե կատակ է) ամեն դեպքում միևնույն է բավականին շատ են, ես կառանձնացնեմ լավագույներին, ովքեր անկախ ամեն ինչից ունեն տեղ, ու դեռ մի բանել համարվում են լավագույները:)

Գնացինք առաջ ՝

Նուարդ Ավե
Երիտասարդ ու բավականին մեծ ու հաստատաուն քայլերով տեղավորվում է ժամանակակիցների շարքին .
Ավեն մի քանի անգամ տպագրվել է Անդին գրական ամսագրի մեջ .
Ես նրան համարում եմ սյուռելալիզմի մարմնացում .թե ստեղծագործությունների և թե առհասարակ որքանով հետևում եմ նրան .նա բավականին վերացական կերպով ու գեղեցիկ կարողանում է ներկայացնել իր ներաշխարհը .
Ստեղծագործություները ասես իր իսկ սեփական մարմնացումն են .
Ես նրան համարում եմ Երիտասարդ գրողներից լավագույներից մեկը.
Ու վստահ եմ դեռ շատ ենք լսելու ու սիրելու նրան ու նրա ստեղծագործություները:)


Հասմիկ Սիմոնյան
Չնայած իր երիտասարդ տարիքին բավականին ճանաչված է պոեզիա սիրողների շրջանակում .
Նրան կարելի է դասել Հայ գրականության մեջ, որովհետև ես կարծում եմ որ նա այն եզակիներից է, ով չի մաղվելու ժամանակի մեջ, այլ մնալու է միշտ, որպես գրող ու որպես հիանալի մոդել գրականության համար .

Վեն Մաքելվին
Ես առաջ լուրջ չէի վերաբերվում Վանիկ Հովակիմյանին որպես գրող ու թե ստեղծագործող .Բավականին ցածր կլասի վրա էի տեսնում նրան, որպես գրող .անտեսելով այն փաստը ՝ որ նա համացանցում այնքան հայտնի էր ու սիրված, որ մտածում էի ինչ են գտնում մարդիկ երբ կարդում են նրան .
Հետո անցավ տարիներ, մի օր աչքովս ընկված Վեն Մաքելվին անվամբ մի հետաքրքիր նյութ, բացեցի կարդացի հավանեցի .
Հետո սկսկեցի փնտրել նրան արտասհմանյան կայքերում, ինձ թվում էր թե նա համաշխարհային դասական է, ով վերջերս է ի հայտ եկել, ու սիրվել հայ ընթեցողների շրջանակում .
Հետո ընկերներիցս մեկի հետ սրճարանում խոսում էինք ժամանակաիցներից, ու նա տվեց Վեն -ի անունը .
հարցրեցի իսկ ով է նա
Նա ասաց, որ նույն Վանիկ Հովակիմյանը:
չէի հավատում, որ նա հայ է .
ծիծաղում էի, մի տեսակ էդ ամեն ինչը ոչ իրական էր թվում
հետո նույն տարում Վենը հայտարարել էր Սառը Քամիներ գրքի մասին:
Հատվածները կարդալուց հետո ապշած նայում էի նրա վերջին հրապարակված նկարներին, ու մտածում ինչպես թե հայ հասարակության մեջ ապրած ու մեծացած երիտասարդը կարող է նման կերպ գրել, համամարդկային բնույթի տեքստեր ու մտքեր .
հիշեցի նրան առաջ, ու նայեցի նրան հիմա: ու պատկերացրեցի հսկայական մի անծիր տարածություն, որտեղ տեղավորվում էր նա:
Ես հիմա վստահ եմ ՝ Հայ ժամանակակից իհարկե դասվում է, սակայն ես նրան այժմ տեսնում եմ համամարդկային գրականության շարքերում .նա ինձ համար համաշխարհային դասական գրականության մոդել է:
մեկը, ով ունակ է փոխել ինչ-որ բան: մեկը ում անունը մի օր հնչելու համաշխարհային դասականների կողքին .

Այս երեքը ինձ ապշեցրել են: Այս երեքը ինձ համար հսկայական ներուժ ունեն:
Նրանք հաստատման կարիք չունեն, նրանք հանճարեղ են:

Մի քանի անուն հայ ժամանակիցներից, երիտասարդ ստեղծագործողներից ում հետևում եմ, և սիրում եմ կարդալ:

. Համբարձում Համբարձումյան
. Արամ Պաչյան
. Էդգար Կոստանդյան
. Արամ Ավետիս
. Լուսին Աթաբեկյան
. Դավիթ Սամվելյան



Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Կարմեն Կարիս
20:37, 12.07.2014
8247 | 0
20:34, 12.07.2014
8770 | 0
наверх