МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +20 °C ... +35 °C Завтра+36 °C
ՊԱՀՔԸ ՄԻԱՅՆ ԿԵՐԱԿՈՒՐ ՈՒՏԵԼ ՉՈՒՏԵԼԸ ՉԷ, ԱՅԼ ՄԵՂՔԵՐԻ ԽԱՓԱՆՈՒՄԸ
19:27, 26.02.2013
3200 | 0

Մեր ժամանակակից սերունդը պահեցողություն ասելով, թերևս, հասկանում է մսեղենից, կաթնեղենից և հավկիթեղենից հրաժարումը: Սա, սակայն, պահքի մասին վերջին ժամանակների և քաղքենի դասակարգի ըմբռնումն է. սկզբից այդպես չի եղել: Ըստ Աստվածաշնչի, պահեցողությունը սգի և ցավի մի շրջան է, ինքնազրկանք կամ ինքն իրեն տրված կամավոր պատիժ, որն իրագործվում էր որոշ ժամանակ ուտելուց և խմելուց, ինչպես նաև ՀԱՃՈՒՅՔԻՑ ամբողջովին հրաժարվելով: Կարևորը վերջին հանգամանքն է, այսինքն` նաև հաճույքից հրաժարվելը, քանզի պահքը և հաճույքն իրար հակադիր երևույթներ են, և, հետևաբար, պահեցողություն, որին ընկերանում են նաև խաղը, ուրախությունը և պարը, երևակայել անհնար է: Ուրեմն` կրոնական նպատակով ինքն իրեն որևէ զրկանք պարտադրելը պահեցողություն է:


Սկզբնական շրջանում պահքից անբաժան էին լացն ու կոծը և սրանց արտահայտման արտաքին ձևերը` հագուստ պատռելը, քուրձ հագնելը, մոխրի վրա նստելը և այլն: Առհասարակ կիրարկվում էին որևէ ընկերության կամ խմբի կողմից` վշտառիթ և հոգեպես ցնցող տխուր իրադարձությունների դեպքում: Օրինակ` երբ Դավիթը և յուրայիններն իմացան Սավուղի ու Հովնաթանի եղերական մահը և Իսրայելի ժողովրդի չարաչար պարտությունը, «իրենց հագուստները պատառոտեցին … ողբացին, լաց եղան ու մինչև երեկո ծոմ պահեցին» (Բ Թագ. Ա 11-12):

Պահքից անբաժան էր ԱՂՈԹՔԸ: Ս Գրքում, որտեղ էլ պահքի մասին հրահանգ է տրվում, միաժամանակ հանձնարարվում է աղոթքը: Երբ մարդիկ պահեցողություն են անում, միաժամանակ կիրարկում են նաև աղոթքը: Ս. Գրքում ասված է. §Բարի են աղոթքները` պահեցողություններով¦ (Տոբիթ ԺԲ8), այլ տեղում. «Բայց այս տեսակ դևը (այսինքն` արմատացած հոգեկան բարդույթները և կատաղի մոլությունները) այլ կերպ դուրս չի ելնում, եթե ոչ աղոթքով ու ծոմապահությամբ» (Մատթ. ԺԷ 20):

Պահեցողություն էին անում նաև որևէ կարևոր նպատակի հաջողության համար: Ըստ այսմ, երբ Եսթեր թագուհին, հակառակ պալատի օրենքներին, որոշեց, կյանքը վտանգի ենթարկելով, ներկայանալ թագավորին` իր ժողովրդի փրկությունը հայցելու համար, մարդ ուղարկեց իր ազգական Մուրթքերի մոտ` ասելով. «Դու գնա և հավաքիր Սուսա քաղաքում եղած հրեաներին, ինձ համար ծոմ պահեցեք և երեք օր` ո’չ ցերեկը, ո’չ գիշերը չուտեք ու չխմեք, իսկ ես և իմ նաժիշտները նույնպես ծոմ կպահենք: Ապա ես կմտնեմ արքայի մոտ» (Եսթեր Դ 16):

Պահքը սակայն, հետզհետե ավելի կիրարկելի դարձավ իբրև ապաշխարանքի նշան և արտահայտություն: Սրա ամենաբացահայտ օրինակը գալիս է նինվեացիներից: Երբ նրանք Հովնան մարգարեից իմացան, թե քաղաքն իրենց ամբարշտության պատճառով պիտի կործանվի. «Նինվեացի մարդիկ հավատացին Աստծո պատգամին, պահեցողություն հայտարարեցին և մեծից մինչև փոքրը քուրձ հագան: Լուրը հասավ նինվեացիների թագավորին: Սա ելավ իր գահից, հանեց իր պատմուճանը, քուրձ հագավ և նստեց մոխրի վրա: Թագավորի ու նրա մեծամեծերի կողմից Նինվեում հայտարարվեց ու ազդարարվեց, թե մարդ և անասուն, հոտ և արջառ թող ոչինչ չուտեն, չճարակեն և ջուր չխմեն: Եվ մարդ ու անասուն քուրձ հագան, ի սրտե աղոթեցին Աստծուն, բոլորը հետ կանգնեցին իրենց չար ճանապարհից և անօրենություններից, որ իրենց ձեռքով էր կատարվում, և ասացին. «Ով գիտե, թերևս Աստված միտքը փոխի և հետ կանգնի իր խիստ բարկությունից, և կորստ ի չմատնվենք» (Հովնան Գ 5-9):

Պահքի ներկա ձևին, այսինքն` համադամ կերակուրներից և մսեղենից հրաժարվելու սովորությունը, առաջին անգամ հանդիպում են Դանիելի մարգարեական գրքում, ուր ասված է. «Այդ օրերին` ես Դանիելս, երեք շաբաթ սուգի մեջ էի: Լավ հաց չկերա, միս և գինի չմտավ իմ բերանը, յուղով չօծվեցի, մինչև որ վերջացան երեք շաբաթները» (Դան. Ժ 2-3):

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх