МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +20 °C ... +35 °C Завтра+36 °C
ԱՅՍՕՐ ԲԱՔՎՈՒՄ, ՍՈՒՄԳԱՅԻԹՈՒՄ ԵՎ ԿԻՐՈՎԱԲԱԴՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՋԱՐԴԵՐԻ 25 ԱՄՅԱԿՆ Է
12:45, 27.02.2013
2713 | 0

Այսօր լրանում է Բաքվում, Սումգայիթում և Կիրովաբադում տեղի ունեցած ջարդերի 25 ամյակը:

1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների արտահերթ նստաշրջանը դիմեց Հայկական ԽՍՀ, Ադրբեջանական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդներին` խնդրելով քննել և դրական լուծում տալ ԼՂ Ադրբեջանի կազմից Հայաստանի կազմ տեղափոխելու հարցին, որից անմիջապես հետո թուրք-ազերինեը սկսեցին տեղի հայ բնակչության նկատմամբ բռնությունների ալիքը:

25 տարի առաջ` 1988-ի փետրվարի 27–ից երեք օր շարունակ, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից ոչ հեռու՝ Սումգայիթ քաղաքում` հալածում, սպանում, դաժան բռնությունների էին ենթարկում ազգությամբ հայերին: Ոճրագործները դեռևս մնում են անպատիժ:

Տեր ողորմեա. Տեր ողորմեա. Տեր ողորմեա:

Քրիստոս Որդի Աստուծոյ անոխակալ եւ բարեգութ, գթա Քո արարչական սիրովդ ի հոգիս հանգուցեալ ծառայից Քոց: Յիշեա յաւուր մեծի գալստեան արքայութեան Քոյ: Արա արժանի ողորմութեան քաւութեան և թողութեան մեղաց: Դասաորեալ պայծառացո ընդ սուրբս Քո յաջակողմեան դասուն: Զի Դու ես Տեր և Արարիչ ամենեցուն. Դատաւոր կենդանեաց և մեռելոց: Եւ Քեզ վայել է փառք իշխանութիւն և պատիվ. այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամեն:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх