МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+35 °C, +20 °C ... +35 °C Завтра+36 °C
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈԳԵՎՈՐ ԳԻՏԵԼԻՔ ՄԵՂՔԵՐԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
11:29, 01.03.2013
3401 | 0

Տերն է, որ «կամենում է, որ ամենքը գան ապաշխարության», այսինքն` զղջան իրենց մեղքերը, մաքրվեն նրանցից և իրենց կյանքն առաքինություններով պտղավետ դարձնեն: Եկեղեցին որպես մեղքերից մաքրվելու ճանապարհ ցույց է տալիս խոստովանությունը, որով ենք թողություն գտնում մեր մեղքերին: Աստված անշուշտ առանց մեր խոստովանության էլ ամեն բան գիտի, սակայն Ինքն է պահանջում. «Նախ դու խոստովանի՛ր քոանօրենությունները, որ արդարացվես»:


Հայտնի է, որ երբ մարդ վիշտ կամ ներքին խնդիրներ է ունենում, որոնք տանջում են նրա հոգին, կարիք է ունենում իր ներքին անցուդարձի մասին որևէ մեկին պատմելու: Սա տեղի է ունենում, օրինակ, այնժամ, երբ հիվանդը դիմում է հոգեբանին` պատմելով նրան իր անհանգստություն- ներն ու ներքին խնդիրները: Մեղքը նույնպես «խնդիր» է, ցավ և հիվանդություն, ինչպես վկայում է նաև մեր Տերը` Իրեն բժիշկ, իսկ մեղավորներին հիվանդ կոչելով: Ուստի կարիք կա այս ցավը բացահայտելու: Մեղքը թաքցնելը միայն էլ առավել է հիվանդացնում մարդու հոգին, ինչն էլ ի վերջո կարող է պատճառ դառնալ նրա մահվան` հավիտենական կյանքից զրկման: Այս տեսանկյունից դիտելիս` ակնհայտ է դառնում մեղքի խոստովանութան կարևորությունը:

Զղջացող մարդը նախ դիմում է Տիրոջը իր հանցանքը կամ հանցանքները խոստովանում Նրան ու թողություն հայցում` մեղքն այլևս չկրկնելու որոշմամբ, որն իրագործելու համար Տիրոջից օգնություն է խնդրում` գիտենալով իր տկարությունը: Այնուհետև, համաձայն սեփական խղճի, կարիքի և պարտադրանքի, առանձնաբարո խոստովանում է օծյալ հոգևորականի առաջ` անհրաժեշտության դեպքում նրանից խորհուրդներ ստանալով: Քահանայի առաջ կատարած այպսիսի խոստովանությունը կոչվում է առանձնական կամ անհտակաան խոսոտվանություն: Քահանան մեղքերի արձակում է տալիս խոստովանողին` հատուկ բանաձևի միջոցով և երկու ձեռքերը խոստովանողի գլխին դնելով: Մեղքերը արձակելու այս իշխանությունը քահանաներին, ովքեր ձեռնադրության ու օծման միջոցով առաքյալներին իրավահաջորդն են, տրված է Տեր Հիսուսից համաձայն Նրա խոսքից. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչ որ կապեք երկրի վրա, կապված կլինի երկնքում, և ինչ որ արձակեք երկրի վրա, արձակված կլինի երկնքում»: Այլև երբ հարությունից հետո երևաց աշակերտներին, նրանց վրա փչելով իր իշխանությունը փոխանցեց նրանց` ասելով. «Առե՛ք, Սուրբ Հոգին: Եթե մեկի մեղքերը ներեք, ներված կլինեն, և եթե մեկի մեղքերը չներեք ներված չեն լինի»:


ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

Աղբյուրը` www.facebook.com/Ararathogevormiutyun

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх