МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +20 °C ... +35 °C Завтра+36 °C
ՄԵԾ ՊԱՀՔԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ (ՄԱՍ 1-ԻՆ)
14:52, 01.03.2013
4660 | 0

Իբրև պահեցողության քառասնօրյա շրջան, Մեծ պահքը որպես հիմք ունի մեր Փրկչի` վերևում հիշված 40 օրերի ծոմապահությունն անապատում: Եվ որովհետև մարդկային սովորական բնությունը գրեթե անակարող է տոկալ 40 օրերի` ցերեկ և գիշեր միանվագ ծոմապահությունը, ուստի Եկեղեցին տնօրինել է կատարել 40 օրերի պահեցողություն` օրական միայն մեկ անգամ ուտելով: Սա կոչվել է Մեծ պահք, ի հակադրություն մյուս պահքերի, որոնք շաբաթական հինգ կամ երկու օր էին: Մեծ պահքի գլխավոր նպատակը հավատացյալին նախապատրաստելն էր, որ Ավագ շաբաթվա ընթացքում արժանապես մոտենա ս. Հաղորդությանը և ավելի մեծ ուրախությամբ տոնի Ս. Զատիկը:


4-րդ դարից առաջ քրիստոնեական հին գրականության մեջ գրեթե ոչ մի հիշատակություն չկա քառասնօրյա պահեցողության որևէ շրջանի մասին` ուրբաթ օրերի պահքի մասին բացահայտ հիշատակություն ունենալով հանդերձ: 2-րդ դարի վերջերին և 3-րդ դարի սկզբներին ապրող Տերտուղիանոս մատենագիրը հիշատակում է, որ Մոնտանական կոչվող խիստ հոգևոր հակումներ ունեցող աղանդը, որին հարում էր նաև ինքը` Տերտուղիանոսը, Զատկից առաջ երկու շաբաթ պահեցողություն էր անում, մինչ դեռ ուղղափառ քրիստոնյանները Զատկից առաջ մեկ, առավելը երկու օր էին պահք պահում:

Ուրիշները նախքան Զատիկը 40 ժամ խիստ պահեցողություն անելու սովորություն են ունեցել:

«Քառասնորդաց» բացատրությունն առաջին անգամ հիշվում է Նիկիայի ժողովի (325թ) Ե կանոնում` հավանաբար ակնարկելով Մեծ պահքի 40 օրերի շրջանը, որից առաջ հարկավոր էր անցկացնել եպիսկոպոսական տարեկան երեք ժողովներից մեկը: Ալեքսանդրիայի հայրապետներից ս. Աթանասն է, որ 330-ական թվականներին իր հոտին բացահայտորեն թելադրում է նախքան Ավագ շաբաթը 40 օր պահեցողություն անել:

Ըստ արդի բանասերների և կանոնագետների` 4-րդ դարի երկրորդ կեսերին խմբագրված «Առաքելական կանոններ» կոչվող կանոնախմբի 8-րդ հոդվածում ասված է. «Առաքյալները տնօրինեցին, որ 40 օր պահք նշանակվի` հրաժարվելու համար ամեն չարությունից, մեղքից և կերակրից` նախքան Փրկչի չարչարանքների օրը, և ապա կատարեն չարչարանքների օրը` Տիրոջ Պասեքը, և Փրկչի Հարության տոնը… Քանզի Նույն Ինքը` Տերը մեր Քրիստոս, տերը տոների և տարեկան հիշատակությունների, 40 օր և 40 գիշեր պահք պահեց» (Կանոնագիրք հայոց, էջ 32):

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

Աղբյուրը` www.facebook.com/Ararathogevormiutyun

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх