МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+35 °C, +20 °C ... +35 °C Завтра+36 °C
ԱՅՍՕՐ ՔԱՌԱՍՆՈՐԴԱՑ ՊԱՀՔԻ ՉՈՐՐՈՐԴ՝ ՏՆՏԵՍԻ ԿԻՐԱԿԻՆ Է
12:52, 03.03.2013
3696 | 0
Այսօր մարտի 3-ն է` գարնան առաջին կիրակին, Մեծ Պահքի Չորրորդ` Տնտեսի կիրակին և քսանմեկերորդ օրը:

Աստվածաշնչյան օրվա ընթերցվածքներից են Ղուկասի ավետարանի 16-րդ գլխի 1-31 համարները

Եւ Յիսուս իր աշակերտներին ասաց. «Մի ﬔծահարուստ մարդ կար, որ ﬕ տնտես ունէր. և նրա մասին ամբաստանութիւն եղաւ, որպէս թէ վատնում է իր տիրոջ ունեցուածքը։ Տէրը կանչեց նրան և ասաց. «Այս ի՞նչ եմ լսում քո մասին. տո՛ւր քո տնտեսութեան հաշիւը, որովհետև այլևս տնտես լինել չես կարող»: Տնտեսը իր մտքում ասաց. «Ի՞նչ պէտք է անեմ, քանի որ իմ տէրը տնտեսութիւնս ինձնից վերցնում է. հողի վրայ աշխատել չեմ կարող, մուրալ ամաչում եմ։ Գիտեմ, թէ ինչ պիտի անեմ, որպէսզի, երբ տնտեսութիւնիցս հեռացուեմ, ընդունեն ինձ իրենց տները»: Եւ իր տիրոջ պարտապաններից իւրաքանչիւրին մէկ առ մէկ իր մօտ կանչելով՝ առաջինին ասում է՝ «Իմ տիրոջը ինչքա՞ն պարտք ունես»: Եւ սա ասում է՝ «Հարիւր տակառիկ ձէթ» . և տնտեսը նրան ասում է՝ «Ա՛ռ քո մուրհակը և նստի՛ր ու անﬕջապէս գրի՛ր՝ յիսուն»: Ապա դարձեալ ﬕւսին ասում է՝ «Դու ինչքա՞ն պարտք ունես» . և սա ասաց՝ «Հինգ հարիւր պարկ ցորեն»:

Տնտեսը նրան ասաց՝ «Ա՛ռ քո մուրհակը և նստի՛ր ու գրի՛ր՝ չորս հարիւր»: Եւ տէրը գովեց անիրաւ տնտեսին, որովհետև հնարամտութեամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիները աւելի հնարաﬕտ են, քան լոյսի որդիները իրենց սերնդի մէջ»: «Եւ ես ձեզ ասում եմ. անիրաւ մամոնայից ձեզ համար բարեկաﬓեր արէք, որպէսզի, երբ այն պակասի, յաւիտենական յարկերի տակ ընդունեն ձեզ։ Քիչ բանի մէջ հաւատարիմը շատի մէջ էլ հաւատարիմ է. իսկ քչի մէջ անիրաւը, շատի մէջ էլ անիրաւ է։ Արդ, եթէ անիրաւ մամոնայի մէջ հաւատարիմ չեղաք, ձեզ ո՞վ կը վստահի ճշմարիտը։ Եւ եթէ օտարինը եղող բանի մէջ հաւատարիմ չեղաք, ձերը ո՞վ կը տայ ձեզ։ Ոչ ﬕ ծառայ երկու տիրոջ ծառայել չի կարող. որովհետև, եթէ մէկին ատի, ﬕւսին կը սիրի. կամ եթէ մէկին ﬔծարի, ﬕւսին էլ կ’արհամարհի։ Չէք կարող ե՛ւ Աստծուն ծառայել, ե՛ւ մամոնային»:

Երբ փարիսեցիները լսում էին այս բոլորը, նրան պախարակում էին, քանի որ արծաթասէր էին։ Եւ նրանց ասաց. «Դուք էք, որ մարդկանց առաջ ձեզ արդար էք ձևացնում, սակայն Աստուած ձեր սրտերը գիտէ. որովհետև այն, որ մարդկանց առաջ բարձր է, Աստծու առաջ զազրելի է։ Օրէնքն ու մարգարէները ﬕնչև Յովհաննէսն էին. այնուհետև աւետարանւում է Աստծու արքայութիւնը, և ամէն ոք բռնի է ուզում ձեռք բերել այն։ Աւելի հեշտ է, որ երկինք ու երկիր անցնեն, քան թէ օրէնքից մէկ նշանախեց ընկնի։ Ով որ իր կնոջն արձակում է և ﬕ ուրիշին առնում, շնանում է. իսկ ով որ արձակուածին է առնում, շնանում է»:

«Մի ﬔծահարուստ մարդ կար, որ բեհեզ ու ծիրանի էր հագնում և ամէն օր առատապէս ուրախութիւն էր անում։ Եւ Ղազարոս անունով ﬕ աղքատ մարդ ընկած էր նրա դռան առաջ՝ վէրքերով ծածկուած։ Եւ ցանկանում էր լցնել իր որովայնը այն փշրանքներով, որոնք թափւում էին ﬔծահարուստի սեղանից։ Եւ դեռ շներն էլ գալիս էին ու լիզում նրա վէրքերը։ Երբ աղքատը ﬔռաւ, հրեշտակները նրան տարան Աբրահաﬕ գոգը. ﬔծահարուստն էլ ﬔռաւ և թաղուեց։
Եւ դժոխքում, ﬕնչ սա տանջանքների մէջ էր, բարձրացրեց իր աչքերը, հեռուից տեսաւ Աբրահաﬕն և Ղազարոսին էլ՝ նրա գրկում հանգստացած։ Եւ նա աղաղակեց ու ասաց. «Հա՛յր Աբրահամ, ողորﬕ՛ր ինձ և ուղարկի՛ր Ղազարոսին, որ իր մատի ծայրը թրջի ջրով և զովացնի լեզուս, որովհետև այս տապից պապակում եմ»: Եւ Աբրահամը նրան ասաց. «Որդեա՛կ, յիշի՛ր, որ դու ստացար քո բարիքները այնտեղ, քո կեանքի ընթացքում, իսկ Ղազարոսն էլ՝ չարչարանքները. այժմ սա այստեղ ﬗիթարւում է, իսկ դու այդտեղ պապակում ես։ Եւ այս բոլորից բացի, ﬔծ վիհ կայ ﬔր և ձեր ﬕջև. եթէ ուզենան այստեղից ձեզ մօտ անցնել, չեն կարողանայ. ոչ էլ այդտեղից մէկը կարող է ﬔզ մօտ անցնել»:

Մեծահարուստն ասաց. «Արդ, աղաչում եմ քեզ, հա՛յր, որ Ղազարոսին ուղարկես իմ հօր տունը, - որտեղ ես հինգ եղբայրներ ունեմ, - որպէսզի նրանց վկայութիւն տայ, որ նրանք էլ չգան տանջանքների այս վայրը»: Եւ Աբրահաﬓ ասաց. «Նրանք ունեն Մովսէս և մարգարէներ, թող նրա՛նց լսեն»: Եւ նա ասաց. «Ո՛չ, հա՛յր Աբրահամ. բայց եթէ ﬔռելներից մէկը նրանց մօտ գնայ, նրանք կ’ապաշխարեն»: Եւ Աբրահամը նրան ասաց. «Եթէ Մովսէսին և մարգարէներին չեն լսում, ﬔռելներից մէկն էլ եթէ յարութիւն առնի, չպիտի համոզուեն»:
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх