МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+35 °C, +20 °C ... +35 °C Завтра+36 °C
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈԳԵՎՈՐ ԳԻՏԵԼԻՔ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
13:35, 03.03.2013
3521 | 0

Չխոստովանված ու թողության չարժանացած, մարդու սրտի գաղտնարանում թաքնված մեղքը, որքան էլ, խղճի քարացման կամ քնեցման հետևանքով, թվա, թե մոռացվել ու անհետացել է, մի օր անպայման պիտի արթնանա, գլուխ բարձրացնի` խղճի տանջանք պատճառելով: Քրիստոնյան հավատում է, որ, միևնույն է, «չկա ծածուկ բան, որ չհայտնվի, և ոչ գաղտնի բան, որ չիմացվի», քանի որ Տեր Հիսուսի Երկրորդ գալստյանը դատաստանի առաջ է կանգնելու և իր բոլոր մեղքերն ամենքին հայտնի են դառնալու: Բայց միայն այդ Մեծ դատաստանը չէ, որ սպասում է ամեն մարդու:


Իր մարմինն ու երկիրը լքող մարդուն սպասում է սատանային կողմից հարուցվող մի մարտ, որը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարդու հոգին լքում է մարմինը` գնալու հոգիների կայանները (օթևանները)` արդարների կամ մեղավորների, ուր ուրախալից հույսով կամ դառնությամբ պիտի սպասի Մեծ դատաստանի օրվա հատուցմանը: Ըստ Եկեղեցու հայրերի ընդհանուր նկարագրության` մարդու մահվան ժամանակ հայտնվում է նրա հրեշտակը (կամ հրեշտակներ)` հոգին տանելու:

Հոգին երկնքի ներքո գտնվող օդային ոլորտով անցնելիս (որն ինչպես գիտենք սատանայի և նրա հրեշտակների իշխանության ոլորտն է), հարձակման է ենթարկվում բազմաթիվ չար ոգիների (չար հրեշտակների, այսերի, դևերի) կողմից, որոնք մարդուն հիշեցնում են նրա մեղքերը, այսինքն` այն, ինչը նրանում պատկանում է իրենց:

Այս մարտում հոգու պաշտպանն ու օգնականն է նրա հրեշտակը (կամ բարի հրեշտակներ), որն արդարի հոգին ազատելով այս հարձակումներից` բարձրացնում- հասցնում է երկինք` արդարների կայանները` Անդրանկաց Եկեղեցին, ուր հավաքված են հրեշտակները և և արդարների ու սրբերի հոգիները: Այստեղ հոգին ուրախալից հույսով սպասում է Մեծ դատաստանի օրվա հատուցմանը, երբ արդեն ո՛չ միայն հոգով, այլև հարություն առած մարմնով, այսինքն` կատարելապես, պիտի ճաշակի հավիտենական բարիքները Երկնքի արքայության մեջ:

Իսկ մեղսաշատ հոգին, այս մարտում պարտվելով, չի կարողանում անցնել երկինք և մնում է երկնքի ներքո` մեղավորների կայանում` այնտեղ երկյուղով ու հոգու տանջանքով սպասելու Մեծ դատաստանին ու վերջնական դատապարտությանը:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

Աղբյուրը` www.facebook.com/Ararathogevormiutyun

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх