МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +20 °C ... +35 °C Завтра+36 °C
ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՔԻ ՕՐԵՐՈՒՄ
17:41, 04.03.2013
3206 | 0

Պահքի հետ կապված մեր կենցաղում երբեմն տարբեր խնդիրներ են առաջանում:


Օրինակ` երբ պահքի մեջ ենք, և հյուր է տուն գալիս, արդյոք կարող ենք նրան սեղանակից լինել և ուտել պահքին ոչ հատուկ կերակուրներ: Այսպիսի խնդիրների քրիստոնյաները բախվել են դեռևս վաղ քրիստոնեական շրջանում:

Օրինակ` 554թ. Դվինի երկրորդ եկեղեցական ժողովն անդրադարձել է նաև նման հարցերի և իր 29-րդ կանոնով հրահանգով արգելվում էր խախտել Մեծ Պահքը հյուրերի պատճառով: Սակայն երբեմն պատահում է, որ մեզ հյուրասիրող մարդիկ մեծ խանդավառությամբ են սպասել մեզ, կամ էլ գիտենք, որ նյութական սուղ միջոցներով ինչ-որ տեղից որևէ բան են ճարել հյուրասիրելու համար:

Այսպիսի դեպքերում չուտելը, մեկ մեղքից հեռացնելով միևնույն ժամանակ երկու մեղք է բերում. նախ` բոլորի առջև հայտարարում ենք մեր պահեցողությունը, ինչը խստիվ արգելեց Քրիստոս, և երկրորդ վիրավորում ենք դիմացինին` մերժելով հյուրասիրությունը: Այս դեպքերը ցույց են տալիս, որ մենք միշտ պետք հավատարիմ մնանք օրենքի ոգուն և ոչ թե կառչած լինենք օրենքի տառից, քանզի «օրենքը, որ գիր է, սպանում է, իսկ հոգին` կենդանացնում»:

Աղբյուրը` www.facebook.com/Ararathogevormiutyun

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх