МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +29 °C Завтра+28 °C
Կարգալույծ է հռչակվել Գարեգին Բ կաթողիկոսը
10:54, 01.04.2017
17764 | 0

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը՝ եկեղեցականի անհարիր նկարագրի, դրսևորած անուղղա վարքագծի, ուխտադրժության, կանոնազանց ընթացքի, քրիստոնեական հավատքի ուրացման, եկեղեցական ավանդությունների ոտնահարման և ամենայն հայոց հոտը լքելու համար:

Կաթողիկոսի կարգալուծության հարցը քննվել է հանրային բաց լսումների ժամանակ՝ ժողովրդային արդար և թափանցիկ դատաստանով:

Հայրապետական սույն տնօրինության համար հիմք է հանդիսացել 2014 թ. նոյեմբեր 28-ին Երուսաղեմի հայոց Պատրիարք Գերաշնորհ Տ. Նուրհան Արք. Մանուկյանի հրապարակած բաց նամակը, որում Պատրիարք Հայրը հորդորում է Գարեգին Բ կաթողիկոսին՝ ասելով. «...Դուք եւս դուք ձեզ հռչակէք կարգազուրկ եւ մեր Մայր Եկեղեցին փրկէք ամբողջական կործանումէ»:

Կարգալուծության սիրահար կարգալույծ հռչակված կաթողիկոսն այսուհետև կդասվի հեթանոսների շարքը՝ Կտրիճ Ներսիսյան ծննդյան անունով:

Հ.Գ. Կաթողիկոսական գահը փաստացի լինելով թափուր` առաջիկային կկազմակերպվեն կաթողիկոսական տեղապահի ընտրություններ, իսկ ընտրված կաթողիկոսական տեղապահն էլ վեցամսյա ժամկետում կիրականացնի կաթողիկոսական նոր ընտրություններ` Լուսավորչի գահին բազմեցնելու ամենայն հայոց 133-րդ ազգընտիր և արժանավոր հայրապետին:


Հ.Գ. Հ.Գ. Ապրիլմեկյան կատակ (երանի այդպես չլիներ)

Пресс-секретарь: Ազատ Խոսք
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Ազատ Խոսք
наверх