МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+35 °C, +20 °C ... +35 °C Завтра+36 °C
ԱՅՍՕՐ ՄԵԾ ՊԱՀՔԻ 24-ՐԴ ՕՐՆ Է` ՄԻՋԻՆՔԸ. ՕՐՎԱ ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐԸ
11:59, 06.03.2013
4796 | 0
Մարտի 6-ը Մեծ Պահքի քսանչորսերրորդ օրն է` Միջինքը:
Աստվածաշնչյան օրվա ընթերցվածքներից են Հովելի մարգարեության 3-րդ գլխի 1-8 համարները:

«Ահա ես այն օրերին և այն ժամանակ կը վերադարձնեմ Հրէաստանին և Երուսաղէﬕն գերութիւնից, կը հաւաքեմ բոլոր ազգերին, կ’իջեցնեմ նրանց Յոսափաթի ձորը և կը դատեմ նրանց այնտեղ՝ իմ ժողովրդի և իմ ժառանգութեան՝ Իսրայէլի համար, որին ցրուեցին բոլոր ազգերի մէջ։ Նրանք իմ երկիրը բաժանեցին, իմ ժողովրդի համար վիճակ էին գցում, պատանիներին տալիս էին որպէս պոռնիկների վարձ, աղջիկներին վաճառում էին գինու դիմաց և խմում էին։

Եւ դուք տակաւին ի՞նչ ունէք ինձ հետ, ո՛վ Ծուր և Ծայդան և այլազգիների ո՛ղջ Գալիլիա, ﬕ՞թէ ինչ-որ հատուցում կը տաք ինձ կամ ոխ կը պահէք իմ դէմ. ես շուտով ձեր հատուցումը տագնապով կը բերեմ ձեր գլխին այն բանի փոխարէն, որ իմ արծաթն ու ոսկին առաք իմ ընտիր-ընտիր ու գեղեցիկ անօթները տարաք ձեր ﬔհեանները ու Յուդայի երկրի և Երուսաղէﬕ որդիներին վաճառեցիք յոյներին, որպէսզի նրանց հեռացնէք իրենց սահմաններից։

Արդ, ես ոտքի կը կանգնեցնեմ նրանց այնտեղ, որտեղ վաճառեցիք նրանց, և կը բերեմ ձեր հատուցումը ձեր գլխին։ Ձեր տղաներին և ձեր աղջիկներին կը մատնեմ Յուդայի երկրի որդիների ձեռքը, և նրանք գերի կը վաճառեն նրանց հեռու-հեռաւոր ﬕ ազգի, քանի որ Տէ՛րը խօսեց»:

Աղբյուրը` www.facebook.com/Ararathogevormiutyun

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх