МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+35 °C, +20 °C ... +35 °C Завтра+36 °C
ԱՅՍՕՐ ՄԵԾ ՊԱՀՔԻ 25-ՐԴ ՕՐՆ Է
13:16, 07.03.2013
2815 | 0
Մարտի 7-ը Մեծ Պահքի քսանհինգերորդ օրն է:

Աստվածաշնչյան օրվա ընթերցվածքներից են Պողոս առաքյալի Կորնթացիներին ուղղված առաջին նամակի 8-րդ գլխի 5 համարից մինջև 9-րդ գլխի 23-րդ համարները:

Թէպէտև այսպէս կոչուած աստուածներ կան թէ՛ երկնքում և թէ՛ երկրի վրայ. արդարև, կան բազում աստուածներ և բազում տէրեր։ Բայց ﬔզ համար ﬕայն մէ՛կ Աստուած կայ, Հայր, որ ստեղծել է ամէն բան, և ﬔնք ապրում ենք նրանով. և՝ ﬕայն մէ՛կ Տէր Յիսուս Քրիստոս, որի ﬕջոցով ստեղծուեց ամէն ինչ, և ﬔնք ապրում ենք նրանով։ Բայց բոլորի մէջ այս գիտութիւնը չկայ։ Ոմանք, ﬕնչև այժմ վարժուած լինելով, կուռքերին զոհ արուածը իբրև զոհաբերուած են ուտում, և որովհետև նրանց խղճմտանքը տկար է, պղծւում են։ Եւ ուտելիքը չէ, որ ﬔզ Աստծու առաջ է կանգնեցնելու։

Եթէ չուտենք, ոչնչով չենք պակասի, և եթէ ուտենք, ոչնչով չենք աւելանայ։ Բայց զգո՛յշ եղէք, գուցէ ձեր այդ ազատութիւնը գայթակղութիւն լինի տկարների համար։ Եթէ մէկը տեսնի քեզ՝ այդ գիտութիւնը ունեցողիդ, սեղան նստած ﬔհեանում, արդարև, նա, որի խղճմտանքը տկարութեամբ է պատած, վերստին չի՞ քաջալերուի կուռքերին զոհաբերուածն ուտելու։ Եւ տկար եղբայրը, որի համար Քրիստոս ﬔռաւ, կորստեան կը մատնուի քո գիտութեան պատճառով։ Եւ այսպէս, յանցանք գործելով եղբայրների դէմ և վիրաւորելով տկարների խղճմտանքը, դուք Քրիստոսի հանդէպ ﬔղանչում էք։ Ուստի, եթէ ուտելիքը պիտի գայթակղեցնի իմ եղբօրը, յաւիտեան ﬕս չեմ ուտի, որպէսզի իմ եղբօրը չգայթակղեցնեմ։

Չէ՞ որ ազատ եմ, չէ՞ որ առաքեալ եմ, չէ՞ որ իմ աչքերով տեսայ Տէր Յիսուս Քրիստոսին, չէ՞ որ դուք էք իմ գործը ի Տէր։ Թէպէտև ուրիշների համար առաքեալ չեմ, բայց յաﬔնայն դէպս ձեզ համար առաքեալ եմ. որովհետև իմ առաքելութեան կնիքն իսկ էք դուք ի Տէր։ Ուր որ ինձ հարցաքննեն, իմ պատասխանը այս է. ﬕթէ իշխանութիւն չունե՞նք ուտելու և խﬔլու։ Միթէ իշխանութիւն չունե՞նք ﬔզ հետ ման ածելու ﬔր հաւատացեալ կանանց, ինչպէս որ ﬕւս առաքեալները, Տիրոջ եղբայրները և Կեփասը անում են։ Միայն ես և Բառնաբա՞սը պարտաւոր ենք ﬔր ապրուստի համար աշխատելու։ Ո՞վ երբևէ զինուորութիւն կ’անի իր ծախսով։ Ո՞վ այգի կը տնկի և նրա պտղից չի ուտի։ Ո՞վ հօտ կ’արածացնի և հօտի կաթից չի խﬕ: Միթէ մարդկայնօրէ՞ն եմ ասում այս բանը. կամ թէ՝ օրէնքն էլ այս նոյնը չի՞ ասում։ Մովսէսի իսկ օրէնքում գրուած է. «Կալում աշխատող եզան դունչը չկապես»: Միթէ ﬕայն եզների՞ համար էր հոգ անում Աստուած։ Չէ՞ որ ﬔզ համար է ասում. քանի որ ﬔզ համար գրուեց այդ. ով վարուցանք է անում, պէտք է յոյսով վարուցանք անի, և ով կալսում է՝ վայելելու յոյսով։

Եթէ ﬔնք ձեր մէջ հոգևոր բաներ սերմանեցինք, ﬔծ բա՞ն է, եթէ ձեզնից մարﬓաւոր բաներ հնձենք։ Եթէ ուրիշներ ձեր վրայ ունեցած իշխանութեամբ վայելում են այդ բաները, որչա՜փ ևս առաւել՝ ﬔնք։ Բայց այս իշխանութիւնը ի գործ չդրինք, այլ ամէն ինչի համբերում ենք, որպէսզի Աւետարանին որևէ արգելք չլինի։ Չգիտէ՞ք, թէ նրանք, որ տաճարում պաշտօնավարում են, տաճարից էլ ուտում են։ Եւ նրանք, որ սեղանի սպասաւորներն են, սեղանից էլ վայելում են։ Նոյնպէս և Տէրը Աւետարանը քարոզողներին հրամայեց, որ Աւետարանից էլ ապրեն։

Բայց ես սրանցից և ոչ ﬕ բան ի գործ չդրի. ոչ էլ գրեցի այս բաները, որ իմ հանդէպ էլ այդպէս լինի։ Լաւ է, որ ես աւելի շուտ ﬔռնեմ, քան մէկն իմ պարծանքը ընդունայն համարի. որովհետև, եթէ աւետարանում եմ, այդ ինձ համար պարծանք չէ, քանզի պարտաւորութիւն է դրուած իմ վրայ։ Բայց վա՛յ է ինձ, եթէ չաւետարանեմ։ Եթէ կամովին եմ անում այդ, վարձ կայ ինձ համար, իսկ եթէ՝ ակամայ, ծանր պարտականութիւն է ինձ յանձնուած։

Եւ արդ, ի՞նչ է իմ վարձը. այն՝ որ աւետարանելիս Աւետարանը ձրի տամ, որպէսզի աւետարանելու մէջ ունեցած իմ իշխանութիւնը չարաշահած չլինեմ. թէպէտև ազատ էի բոլորից, բայց իմ անձը դրի բոլորի ծառայութեան համար, որպէսզի շահեմ շատերին։ Հրեաների հետ եղայ ինչպէս հրեայ, որպէսզի շահեմ հրեաներին։ Եղայ օրէնքի տակ, ինչպէս օրէնքի տակ եղածները. ոչ թէ նրա համար, որ օրէնքի տակ էի, այլ որպէսզի շահեմ նաև նրանց, որ օրէնքի տակ են։ Օրէնքի տակ չեղողների հետ եղայ ինչպէս օրէնքի տակ չեղող մարդ, ոչ թէ նրա համար, որ Աստծու օրէնքին ենթակայ չէի, այլ՝ Քրիստոսի՛ օրէնքի տակ էի, որպէսզի շահեմ օրէնքի տակ չեղողներին։ Եղայ տկարների հետ ինչպէս տկար, որպէսզի շահեմ տկարներին։ Բոլորի հետ ամէն ինչ եղայ, որպէսզի թերևս փրկեմ ոմանց։ Այս բոլորն անում եմ Աւետարանի համար, որպէսզի մասնակից լինեմ նրան։

Աղբյուրը` www.facebook.com/Ararathogevormiutyun
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх