МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +20 °C ... +35 °C Завтра+36 °C
ԱՅՍՕՐ ՄԵԾ ՊԱՀՔԻ 26-ՐԴ ՕՐՆ Է. ՕՐՎԱ ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐԸ
12:46, 08.03.2013
2719 | 0
Մարտ 8-ը Մեծ Պահքի քսանվեցերորդ օրն է:
Աստվածաշնչյան օրվա ընթերցվածքներից են Եսայի մարգարեության 43-րդ գլխի 22 համարից մինչև 44-րդ գլխի 8-րդ համարները:

«Հիմա չէ, որ կանչեցի քեզ, Յակո՛բ, և ոչ էլ չարչարեցի քեզ, Իսրայէ՛լ։ Ողջակէզներիցդ ոչխարներ չմատուցեցիր ինձ և ոչ էլ քո զոհերով փառաւորեցիր ինձ. քո ընծաներով չծառայեցիր ինձ, և ոչ էլ ես նեղութիւն պատճառեցի քեզ՝ ծախսել տալով քո կնդրուկները։ Ինձ համար արծաթով խունկ չգնեցիր, և ոչ էլ քո զոհերի ճարպին ես ցանկացող եղայ, բայց քո ﬔղքերի ու անօրէնութիւնների մէջ քեզ վերակացու եմ լինելու։

Ե՛ս եմ, ե՛ս եմ այն նոյնը, որ ջնջում եմ իմ հանդէպ կատարած քո անօրէնութիւններըև քո ﬔղքերն այլևս չեմ յիշելու։ Բայց դու յիշի՛ր, որ իրար հետ դատ ենք ունենալու. նախ դու խոստովանի՛ր քո անօրէնութիւնները, որ արդարացուես։ Նախ ձեր հայրերը ﬔղք գործեցին, և ձեր իշխանները օրինազանց եղան իմ հանդէպ։ Իշխանները պղծեցին իմ սրբութիւնները, ուստի Յակոբին կորստեան մատնեցի և Իսրայէլը՝ նախատինքի»:

«Իսկ այժմ լսի՛ր, ո՛վ իմ ծառայ Յակոբ, և դու, Իսրայէ՛լ, ում ընտրել եմ։ Այսպէս է ասում Տէր Աստուած, որ արարեց քեզ, ստեղծեց քեզ որովայնից, և տակաւին օգնութիւն պիտի գտնես. Մի՛ վախեցիր, ծառա՛յ իմ Յակոբ, և դու, սիրեցեա՛լ իմ Իսրայէլ, ում ընտրել եմ։ Ես ջուր պիտի տամ ծարաւածներին, որոնք ընթանում են անջրդի տեղերով. իմ հոգին պիտի դնեմ քո զաւակի վրայ և իմ օրհնանքները՝ քո որդիների վրայ։ Նրանք պիտի ծլեն ու ծաղկեն ինչպէս ջրարբի խոտը, ինչպէս ուռենին՝ հոսող ջրերի մօտ։ Մէկը պիտի ասի՝ Աստծունն եմ ես, մէկ ուրիշը խրախոյս պիտի բարձրացնի յանուն Յակոբի Աստծու, իսկ ﬕւսը գիր պիտի գրի իր ձեռքով, թէ՝ ես Աստծուն եմ պատկանում, և յանուն Իսրայէլի քաջալերութեան կոչ պիտի անի»: Այսպէս է ասում Աստուած՝ Իսրայէլի թագաւորը և նրա փրկիչ Զօրութիւնների Տէրը. «Ես եմ առաջինը և ես եմ վերջինը, ինձնից բացի ուրիշ Աստուած չկայ։

Ո՞վ է ինձ նման, թող առաջ գայ, ձայն հանի, պատﬕ ու ամէն ինչ ներկայացնի ինձ այն ժամանակից սկսած, երբ ես արարեցի մարդուն, նաև այն, ինչ գալու է. ﬕնչև գալը թող պատﬔն ձեզ։ Մի՛ զարմացէք և ﬕ՛ շփոթուէք. չէ՞ որ դուք սկզբից լսեցիք, և ես ձեզ ասացի, որ դուք ինքներդ իսկ կարող էք վկայ լինել ինձ համար, թէ կա՞յ այլ Աստուած, բացի ինձնից»:

Աղբյուրը` www.facebook.com/Ararathogevormiutyun

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх