МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +29 °C Завтра+29 °C
Երեկ համացանցում ամենաքննարկվող թեման էր Իչայի հղիությունը
17:24, 07.06.2017
10595 | 0

Երեկ համացանցում ամենաքննարկվող թեման էր «Շանթ» հեռուստաընկերությամբ ցուցադրվող հնդկական սերիալի գլխավոր դերասանուհու՝ Իչայի, հղիության մասին լուրերը։

Հասկանո՞ւմ եք, որ մեր մի ամբողջ շոու բիզնեսի հարյուրավոր ներկայացուցիչներ միասին վերցրած չեն կարողանում համացանցում դառնալ ավելի քննարկվող, քան սերիալի դերասանուհու սցենարային հղիությունը։

Սա խոսում է այն մասին, որ մեր աստղերը ուղղակի կոչված են այս կամ այն հարուստի հարսանիքներին երգելու ու լավ փողեր աշխատելու համար: Մեկ էլ՝ կիսամերկ լուսանկարներ հրապարակելու համար։ Ուրիշ ոչնչով նրանք չեն կարողանում աչքի ընկնել ու մեր համացանցում թեմա դառնալ։

Այս ամենի մեղավորը ոչ լրատվականներն են, ոչ էլ համացանցի օգտատերերերը, այլ՝ աստղերը, որոնց «աստղայինը» այնքան է տարել, որ մտածում են, թե ինչ բարձրունքի հասել են արդեն հերիք է իրենց: Բայց արի ու տես, որ նրանք սխալվել են. նրանք հիմա «կրվում» են նույնիսկ դերասանին։

Այս է իրականությունը։

Արամ Մանուկյան

Автор: Զավզակ
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Զավզակ
10:04, 13.11.2017
8174 | 0
наверх