МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +27 °C Завтра+32 °C
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈԳԵՎՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԶՂՋՄԱՆ ՄԱՍԻՆ
11:36, 10.03.2013
3649 | 0

Ըստ մեկ դասակարգման` հոգին ունի երկու մաս կամ զորություն` միտք և կամք, իսկ ըստ մեկ ուրիշ դասակարգման` հոգին եռամասնյա է: Հոգու երեք զորություններն են` բանական (միտք, բանականություն), ցասմնական (կամ բարկական. Ցասում կամ բարկություն) և ցանկական (ցանկություն):


Այս երկու դասակարգումները նույնպես չեն հակասում միմյանց. Քանզի միտքն ու բանական զորությունը նույնն են, իսկ ցասմնական ու ցանկական մասերը, ըստ առաջին դասակարգման, կամքին վերաբերող զոություններ են: Հոգու զորություններից յուրաքանչյուրն ունի երկու խումբ առաքինություններ` աստվածային (աստվածխոսային) և մարդկային (բարոյական:

Այս առաքինություններից յուրաքանչյուրն ունի ևս երկու մոլություն, որոնք ներկայացնում են տվյալ առաքինության երկու տարաբևեռ շեղումները: Հոգու բանական զորությունն, ի տարբերություն մյուս զորությունների, ունի ևս մեկ առաքինություն, որ կոչվում է արդարություն. Սա ուղղիչն ու կառավարիչն է մարդկային կամ բարոյական մյուս բոլոր առաքինությունների:

Մարդու մեջ այս առաքինության առկայությունն է գրավականը մյուս բոլոր առաքինությունների ճիշտ գործունեության. Նա է, որ թույլ չի տալիս, որ առաջանան դրանց հակադիր ու տարաբևեռ մոլությունները: Ուստի և պատահական չէ, որ «արդարութիւն» և «ուղղութիւն» կամ «արդար» և «ուղիղ» բառերը գրաբարում հոմանիշ են: Անիրավության ու զեխության (այսինքն` արդարության պակասի) հետևանքով խոհեմությունը մարդու մեջ «ավելանալով» վերածվում է խորամանկության, որը մարդւոն մղում է կեղծելու, խաբելու ու դավելու, ուրիշներին գիտակցաբար ու շահախնդրորեն մոլորեցնելու` ի վնաս նրանց, և այլ նմանատիպ չարիքներ գործելու:

Իսկ «պակասելով»` խոհեմությունը վերածվում է անզգամության, որի մեջ գտնվող մարդը, իր խղճի անզգյության պատճառով, կամովին, հոժարությամբ և թույլատրելին ու անթույլատրելին գիտենալով հանդերձ, համառորեն անթույլատրելին, այսինքն` չարիք է գործում` արհամարհելով բարին ու ճշմարտությունը:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

Աղբյուրը` www.facebook.com/sseahm

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх