МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +27 °C Завтра+32 °C
ԱՅՍՕՐ ՄԵԾ ՊԱՀՔԻ 30-ՐԴ ՕՐՆ Է. ՕՐՎԱ ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐԸ
12:06, 12.03.2013
2614 | 1
Մարտի 12-ը Մեծ Պահքի երեսուներորդ օրն է:

Աստվածաշնչյան օրվա ընթերցվածքներից են Եսայի մարգարեության 8-րդ գլխի 5-10 համարները:

Ապա Տէրը նորից խօսեց ինձ հետ և ասաց. «Քանի որ այդ ժողովուրդը արհամարհեց Սելովայի հանդարտահոս ջուրը և ուզեց իր համար թագաւոր ընտրել Ռասիﬕն և Ռոﬔլայի որդուն, դրա համար էլ Տէրը ձեզ վրայ պիտի թափի յորդ ու հզօր գետի ջուրը՝ Ասորեստանի արքային ու նրա զօրութիւնը։

Նա պիտի գայ հասնի ձեր բոլոր ձորերը և շարժուի ձեր պարիսպների վրայով. այն մարդուն, որ ի վիճակի կը լինի բարձրացնել իր գլուխը, և այն զօրաւորին, որ ունակ կը լինի որևէ բան անելու, պիտի վերացնի Հրէաստանի երկրից. նրա բանակը պիտի լցուի ձեր լայնարձակ երկիրը»:

Գիտցէ՛ք, հեթանոսնե՛ր, Աստուած ﬔզ հետ է, պիտի պարտուէք. լուրը հասցրէք աշխարհի չորս կողﬔ՛րը. դուք, որ հզօրացել էք, պիտի պարտուէք։ Թէև դուք դարձեալ ուժեղանալու էք, բայց էլի պարտութեան էք մատնուելու։ Ինչ խորհուրդ էլ անէք՝ Տէրը խափանելու է այն, և ինչ էլ ասելու լինէք՝ չի հաստատուելու, քանզի Տէր Աստուած ﬔզ հետ է։

Աղբյուրը` www.facebook.com/sseahm
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх