МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +27 °C Завтра+32 °C
ԱՅՍՕՐ ՄԵԾ ՊԱՀՔԻ 31-ՐԴ ՕՐՆ Է. ՕՐՎԱ ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐԸ
12:28, 13.03.2013
2373 | 0
Մարտի 13-ը Մեծ Պահքի երեսունմեկերորդ օրն է:

Աստվածաշնչյան օրվա ընթերցվածքներից են Հովելի մարգարեության 3-րդ գլխի 9-21 համարները:

Յայտարարեցէ՛ք ազգերին. «Մարտի ժա՛մ նշանակեցէք, արթնացրէ՛ք պատերազմողներին, հաւաքուեցէ՛ք և ելէ՛ք, բոլո՛ր ռազﬕկներ։ Ձեր խոփերից սրե՛ր կռեցէք և ձեր գերանդիներից՝ գեղարդներ։ Տկարը թող խրախուսի՝ ասելով, թէ՝ ես հզոր եմ. հաւաքուեցէ՛ք և նե՛րս մտէք, շրջակայ բոլո՛ր ազգեր, խմբուեցէք այստեղ. հանդարտ մարդն էլ պատերազմող թող դառնայ»: «Թող ելնեն ու գնան բոլոր ազգերը Յոսափաթի ձորը, քանի որ այնտեղ պիտի նստեմ՝ դատելու բոլոր ազգերին։ Գործի՛ դրէք մանգաղը, որովհետև հասել է հունձը, և մտէ՛ք, կոխոտեցէ՛ք, որովհետև լցուել է հնձանը, և փոսերը յորդում են, քանի որ շատացան նրանց չար գործերը»:

Ձայներ հնչեցին Դատաստանի ձորում, որովհետև մօտ է Տիրոջ օրը Դատաստանի ձորում։ Արեգակն ու լուսինը կը խաւարեն, և աստղերը կը թաքցնեն իրենց լոյսը։ Տէրը Սիոնից կը կանչի, Երուսաղէﬕց ձայն կը տայ, և կը շարժուեն երկինքն ու երկիրը. սակայն Տէրը կը խնայի իր ժողովրդին, կը զօրացնի իսրայէլացիներին։ «Դուք կը ճանաչէք, թէ ես եմ Տէր Աստուածը, որ բնակւում եմ իմ սուրբ Սիոն լերան վրայ. Երուսաղէմը կը սրբանայ, և այլազգիները այլևս չեն անցնի նրա ﬕջով»:

Այո՛, կը լինի այնպէս, որ այն օրը լեռները քաղցրութիւն կը բխեցնեն, բլուրները կաթ կը յորդեցնեն, Յուդայի երկրի բոլոր աղբիւրները ջուր կը բխեցնեն, Տիրոջ Տանից աղբիւր կը բխի և կ’ոռոգի շրջակայքի ձորը։ Եգիպտոսը և Եդոմը ամայի դաշտ կը դառնան Յուդայի երկրի որդիներին արուած անիրաւութիւնների պատճառով, քանի որ արդար արիւն թափեցին իրենց երկրում։ Սակայն Հրէաստանը յաւիտենապէս կը բնակեցուի, նաև Երուսաղէմը՝ սերնդից սերունդ:

Աղբյուրը` www.facebook.com/sseahm
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх