МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +18 °C Завтра+24 °C
«Գարնան բերկրանք» խորագրով միջոցառում հ.119 մանկապարտեզում
11:29, 17.07.2017
3057 | 0
Նոր Նորք վարչական շրջանի մանկապարտեզներում շարունակվում են միջոցառումները նվիրված գարնանային տոներին: Հերթական գեղեցիկ միջոցառումը կազմակերպվել էր հ.119 մանկապարտեզում: «Գարնան բերկրանք» խորագիրը կրող միջոցառման ընթացքում փոքրիկներն իրենց ուշագրավ կատարումներով գարնանային ջերմությամբ են պարուրել հանդիսատեսին: Միջոցառման բովանդակության հենքում այն բարի ու անկեղծ ցանկությունն էր, որ գարունները հավերժ խաղաղ լինեն և մանուկները միշտ ժպտան: Միջոցառմանը մասնակցել են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, ՀՀ ԵԿՄ վարչության փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը, ՀՀ ԵԿՄ Նոր Նորքի տարածքային բաժանմունքի ղեկավար Արամ Պողոսյանը, բարձրաստիճան զինվորականներ, ազատամարտիկներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ և այլ հյուրեր: Միջոցառման վերաբերյալ տպավորություններով և Արցախյան ազատամարտի հուշերով է կիսվել Երկրապահ կամավորականների միության փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը: Երեխաների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար միության փոխնախագահը ԵԿՄ պատվոգրով է պարգևատրել հ.119 մանկապարտեզի կոլեկտիվին: Փոքրիկներին բարեմաղթանքներ է ուղղել նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը: Անդրադառնալով միջոցառմանը` ղեկավարը բարձր է գնահատել մանկապարտեզներում կազմակերպվող հանդեսներում նկատվող նորարար մոտեցումներն ու որակական դրական տեղաշարժը` ընդգծել, որ մանկապարտեզից են երեխաների մեջ ներդրվում այն կարևոր արժեքները, որոնք հարկավոր են մեր երկրին արժանի քաղաքացու ձևավորման համար:
Նկարները՝ այստեղ
Пресс-секретарь: Նոր Նորք վարչական շրջան
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նոր Նորք վարչական շրջան
наверх