МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +27 °C Завтра+32 °C
ԱՅՍՕՐ ՄԵԾ ՊԱՀՔԻ 32-ՐԴ ՕՐՆ Է. ՕՐՎԱ ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐԸ
11:47, 14.03.2013
2709 | 0
Մարտի 14-ը Մեծ Պահքի երեսուներկուերորդ օրն է:

Աստվածաշնչյան օրվա ընթերցվածքներից են Պողոս առաքյալի Կորնթացիներին ուղղված առաջին նամակի 15-րդ գլխի 1-28 համարները:

Եղբայրնե՛ր, յիշեցնեմ ձեզ իմ Աւետարանը, որը քարոզեցի ձեզ, որը և ընդունեցիք, և որի մէջ հաստատ էք ﬓում. նրանով կը փրկուէք էլ, եթէ ամուր պահէք այն խօսքերը, որ քարոզեցի ձեզ. այլապէս ի զուր հաւատացած կը լինէք. որովհետև ես ձեզ աւանդեցի նախ այն, ինչը ես ինքս ընդունեցի. թէ՝ Քրիստոս ﬔռաւ ﬔր ﬔղքերի համար՝ ըստ Գրքերի և թէ՝ թաղուեց և թէ՝ յարութիւն առաւ երրորդ օրը՝ ըստ Գրքերի և երևաց Կեփասին և ապա՝ Տասներկուսին. ապա երևաց ﬕանգաﬕց աւելի քան հինգ հարիւր եղբայրների, որոնցից շատերը կան ﬕնչև այժմ. ոմանք էլ՝ ննջեցեալ եղան։ Եւ ապա երևաց Յակոբոսին, ապա՝ բոլոր առաքեալներին։

Աﬔնից յետոյ երևաց և ինձ՝ անարգիս, որովհետև ես իսկ եմ առաքեալների տրուպը. ես որ առաքեալ կոչուելու արժանի իսկ չեմ, քանի որ հալածեցի Աստծու եկեղեցին։ Բայց Աստծու շնորհով եմ, ինչ որ եմ, և իմ մէջ եղած նրա շնորհները իզուր չանցան, այլ նրանցից բոլորից աւելի աշխատեցի. բայց ոչ թէ ես, այլ Աստծու շնորհը, որ ինձ հետ էր։ Արդ, թէ՛ ես և թէ՛ նրանք այսպէս քարոզեցինք, և դուք այսպէս հաւատացիք։

Իսկ եթէ քարոզւում է, թէ Քրիստոս ﬔռելներից յարութիւն է առել, ձեզնից ոմանք ինչպէ՞ս են ասում, թէ ﬔռելների յարութիւն չկայ։ Եթէ ﬔռելների յարութիւն չկայ, ապա և Քրիստոս յարութիւն չի առել։ Եւ եթէ Քրիստոս յարութիւն չի առել, ի զուր է ﬔր քարոզութիւնը, ի զուր է և ձեր հաւատը։ Եւ Աստծու սուտ վկաները եղած կը լինենք, քանի որ Աստծու մասին վկայեցինք, թէ յարութիւն տուեց Քրիստոսին. արդարև, եթէ յարութիւն չառնէին ﬔռելները, նրան յարութիւն չէր տայ։ Իսկ եթէ ﬔռելները յարութիւն չեն առնում, ապա Քրիստոս էլ յարութիւն չի առել։

Եւ եթէ Քրիստոս յարութիւն չի առել, ի զուր է ձեր հաւատը. և տակաւին նոյն ﬔղքերի մէջ էք։ Իսկ արդ, նրանք, որ ննջեցին ի Քրիստոս, կորա՞ն արդեօք։ Եթէ ﬕայն այս կեանքի համար ենք յոյս դրել ի Քրիստոս, ողորﬔլի ենք, քան բոլոր մարդիկ։ Բայց արդ, ﬔռելներից յարութիւն է առել Քրիստոս՝ ննջեցեալների առաջին պտուղը. քանզի ﬕ մարդով մահ եղաւ և ﬕ մարդով՝ ﬔռելների յարութիւն։ Ինչպէս Ադամով բոլորը ﬔռնում են, նոյնպէս և Քրիստոսով ամէնքը պիտի կենդանանան՝ իւրաքանչիւրն իր հերթին. նախ՝ Քրիստոս, և ապա՝ քրիստոսականները՝ նրա գալստեանը. և ապա գալու է վախճանը, երբ որ նա տայ թագաւորութիւնը Աստծու և Հօր ձեռքը, երբ որ կործանած լինի բոլոր իշխանութիւնները և ամէն պետութիւն և զօրութիւն. որովհետև նա պէտք է թագաւորի, ﬕնչև որ բոլոր թշնաﬕներին դնի իր ոտքերի տակ։ Վերջին թշնաﬕն, որ պիտի կործանուի, մահն է. և Աստուած «ամէն ինչ հնազանդեցրեց՝ դնելով նրա ոտքերի տակ»:

Բայց երբ ասում է, թէ՝ ամէն ինչ նրան հնազանդուել է, յայտնի է, թէ բացի նրանից, ով ամէն ինչ հնազանդեցրեց նրան։ Իսկ երբ ամէն ինչ նրան հնազանդ լինի, այն ժամանակ և ինքը՝ Որդին կը հնազանդուի նրան, ով ամէն ինչ հնազանդեցրեց նրան, որպէսզի Աստուած ամէն ինչ լինի աﬔնքի մէջ:

Աղբյուրը` facebook.com/sseahm
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх