МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +28 °C Завтра+32 °C
ԱՅՍՕՐ ՄԵԾ ՊԱՀՔԻ 33-ՐԴ ՕՐՆ Է. ՕՐՎԱ ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐԸ
12:27, 15.03.2013
2625 | 0
Մարտի 15-ը Մեծ Պահքի երեսուներեքերրորդ օրն է:

Աստվածաշնչյան օրվա ընթերցվածքներից են Եսայի մարգարեության 45-րդ գլխի 1-13 համարները:

Այսպէս է ասում Տէր Աստուած իր օծեալ Կիւրոսին. «Ես բռնեցի քո աջ ձեռքը, որպէսզի ազգերին հնազանդեցնեմ քեզ, խորտակեմ թագաւորների զօրութիւնը, բացեմ քո առաջ դռները, և քաղաքները չփակուեն։ Ես կ’ընթանամ քո առջևից, կը հարթեցնեմ լեռները, կը խորտակեմ պղնձէ դռները և կը փշրեմ երկաթէ նիգերը։ Ես քեզ կը տամ խաւարի մէջ պահուող գանձերը և քեզ համար կը բացեմ աներևոյթ հարստութիւնները, որպէսզի իմանաս, որ ես եմ Տէր Աստուածը, Իսրայէլի Աստուածը, որը կանչեց քո անունը։ Իմ Յակոբի համար և իմ ընտրեալ Իսրայէլի համար ես քո անունով կանչեցի քեզ և ընդունեցի, բայց դու ինձ չճանաչեցիր, որ ես եմ Տէր Աստուածը, և չկայ մէկ ուրիշը։ Թող իմանան արևելքից ու արևմուտքից, որ ինձնից բացի մէկ ուրիշը չկայ։

Ես եմ, որ հաստատեցի լոյսը և ստեղծեցի խաւարը, ես եմ, որ խաղաղութիւն եմ անում և հաստատում չարը, ես եմ Տէր Աստուածը, որ կատարում եմ այս ամէնը։ Երկինքը թող ուրախ լինի վերուստ, և ամպերը արդարութիւն ցօղեն, թող երկիրը ողորմութիւն բխեցնի, լիովին արդարութիւն թող բխեցնի։

Ես եմ Տէրը, որ հաստատեցի քեզ որպէս ﬕ լաւ բան, ստեղծեցի քեզ իբրև բրուտի կաւ»: Մի՞թէ նա, որ հողն է հերկում, ամէն օր հերկ կ’անի. ﬕ՞թէ կաւը բրուտին կարող է ասել, թէ՝ ի՞նչ ես անում, ինչո՞ւ չես աշխատում, ձեռքեր չունե՞ս. ﬕ՞թէ ստեղծուածն իր ստեղծողին կարող է ասել, թէ՝ ինչո՞ւ այսպէս ստեղծեցիր ինձ։ Վա՜յ նրան, որ իր հօրը կ’ասի, թէ՝ ինչո՞ւ ծնեցիր ինձ, և մօրը, թէ՝ ինչո՞ւ ծննդաբերեցիր ինձ։ Այսպէս է ասում Տէր Աստուած՝ Իսրայէլի սուրբը, որ արարեց նրանց, ովքեր յետոյ են գալու. «Դուք ինձ հարցնում էք իմ որդիների ու դուստրերի մասին և իմ ձեռքի գործերի համար պատուէր էք տալիս ինձ։

Ես ստեղծեցի երկիրը, և մարդուն՝ նրա վրայ. ես իմ ձեռքով հաստատեցի երկինքը, ես հրաման տուեցի բոլոր աստղերին։ Ես արդարութեամբ նրան թագաւոր հաստատեցի, և նրա բոլոր ճանապարհներն ուղիղ են. նա կը կառուցի իմ քաղաքը և իմ գերուած ժողովրդին յետ կը բերի՝ առանց կաշառքի և առանց ընծաների», - ասում է Զօրութիւնների Տէրը։

Աղբյուրը` facebook.com/sseahm
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх