МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +27 °C Завтра+32 °C
ԱՅՍՕՐ ՄԵԾ ՊԱՀՔԻ 34-ՐԴ ՕՐՆ Է. ՕՐՎԱ ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐԸ
16:12, 16.03.2013
2623 | 0
Մարտի 16-ը Մեծ Պահքի երեսունչորսերրորդ օրն է:

Աստվածաշնչյան օրվա ընթերցվածքներից են Պողոս առաքյալի Փիլիպեցիներին ուղղված նամակի 1-ին գլխի 12-21 համարները

Ուզում եմ, որ գիտենաք, եղբայրնե՛ր, թէ ինչ որ ինձ պատահեց, աւելի շուտ Աւետարանի առաջընթացին ծառայեց. նոյնիսկ իմ կապանքները, որ Քրիստոսի համար են, յայտնի եղան պալատի ամբողջ անձնակազﬕն և ﬕւս բոլոր տեղերում, ինչպէս նաև Տիրոջը ﬕացած շատ եղբայրներին, որոնք, քաջալերուած իմ կապանքներով, առաւել ևս համարձակ գտնուեցին՝ առանց երկիւղի քարոզելու Աստծու խօսքը։

Ոմանք՝ նախանձից և հակառակութիւնից դրդուած, իսկ ոմանք բարի մտադրութեամբ է, որ Քրիստոս են քարոզում. ոմանք էլ՝ սիրուց մղուած, քանզի գիտեն, որ կանգնած եմ Աւետարանի պաշտպանութեան համար. իսկ ոմանք Քրիստոսի մասին պատմում են հակառակութեան համար և ոչ թէ մաքուր սրտով, կարծելով, թէ նեղութիւններ են աւելացնում իմ կապանքների վրայ։

Բայց ինչ փոյթ. ինչ ձևով էլ լինի, թէ՛ ﬕտուﬓաւոր և թէ՛ ճշմարտութեամբ, Քրիստոսն է քարոզւում. և սրա համար ուրախ եմ ես, այլև պիտի շարունակեմ ուրախանալ. որովհետև գիտեմ, որ դա ծառայելու է իմ փրկութեանը՝ ձեր աղաչանքներով և Յիսուս Քրիստոսի Հոգու օգնութեամբ, ըստ իմ ակնկալութեան և յոյսի, որպէսզի ոչնչով ամօթով չﬓամ, այլ լինեմ կատարելապէս համարձակ, և ինչպէս ﬕշտ, նաև այժմ, ﬔծարուի Քրիստոս իմ մարﬓի մէջ թէ՛ իմ ապրելով և թէ՛ ﬔռնելով. քանի որ ինձ համար կեանքը Քրիստոսն է, իսկ ﬔռնելը՝ շահ:

Աղբյուրը` facebook.com/sseahm
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх